Ներքին 3 տարի առաջ - 16:15 15-01-2023

Պարեկները սկսել են կրակմարիչի ու դեղատուփի առկայություն ստուգել. «տուգանքի մատերիալի» առօրյայից

Մարդկանց տուգանքի մատերիալ դարձնելու՝ երթևեկության կանոնների հերթական փոփոխություններն են կատարվել։ Oragir.News-ին է դիմել մի քաղաքացի, ով ցանկանալով անանուն մնալ, պատմեց, որ, այսպես ասած, պարեկային ծառայությունը 18 րոպեում երեք արձանագրություն 1 կազմել։

«Մի տեսուչը՝ 18 րոպեյվա ընթացքում երեք արձանագրություն է կազմել, առաջին խախտման համար են կանգնեցրել։ Կցորդիչ էր բեռնատարի, որ քսան կիլոմետր ժամը չէր գերազանցում, տեսանելիությունս էլ՝ բավարարում էր։ Գծանշումն էլ բացակայում էր, ու կարելի է ասել՝ հինգ տոկոս գծանշում կար։ Ուղղակի ես ասացի, որ խախտումս խախտում չի, որ դրանից հետո իրենք մնացածի համար ասացին, որ եթե չես համաձայնվում, կրակմարիչի ու դեղատուփի առկայություն կա՞, թե՝ չէ, ու կազմել են միանգամից երեք արձանագրություն միայն նրա համար, որ ես չեմ համաձայնվել իրենց, այսպես ասած՝ «կանոններին»։

Գծանշումը, քաղաքացին պատմում է, որ իր տվյալներով պետք է գոնե յոթանասուն տոկոս տեսանելիություն ունենա. «Խախտումների առումով, եթե արագաչափի տակ ես արագ եմ գնում, ֆիքսում է արագաչափը, նույն ժամանակ տեսուչն է արձանագրում, հնարավոր է չէ՞ արագաչափի տակ եթե անգամ կանգնել եմ, երկուսից մեկն եմ ընդունում, այսինքն՝ այն, որը բարձր է, ես չգիտեմ՝ օրենքով ոնց է, բայց եթե կանգնացնում է մի խախտումի համար ու երկրորդ խախտումն անգամ տեսնում եմ, որ չի գրում նույնիսկ, եթե մի քանի խախտում է, գրում են ամենակոպիտ խախտում որպես։

Իմ իմանալով՝ մինչև պարեկներն այդպես է եղել, հիմա եթե իրենց մոտ անգամ օրենքներ էլ կան, ես չգիտեմ։ Ես առաջին ակտը կբողոքարկեմ, փորձեմ։ Իրենք ինձ ասել են, որ մեր խոսակցության ձայնագրությունն ուղարկելու են որպես փաստ, ես այլ բան չեմ ուզում։ Ծանուցվել եմ երեկ, բողոքարկելու եմ դատարան, ինչքան որ գիտեմ, ժամանակ ունեմ, դեռ կուսումնասիրեմ, ու կհասկանամ, թե ի՞նչ մոտեցում են ցույց տալիս»։

Քաղաքացին նաև հայտնեց, որ ընդհանուր գումարի չափը կազմում է քսան հազար դրամ՝ երեքը իրար հետ միասին։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում