«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավոր Արեգա Հովսեփյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ ի պատասխան ընդդիմության հասցեին հնչեցրած՝ Սրբուհի Գալյանի հայտարարության:
«Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, երեք տարի է Ադրբեջանում գտնվող մեր ռազմագերիների վերադարձի վերաբերյալ ասում եք` աշխատում ենք, չենք ասի ինչպես, բայց աշխատում ենք օրնիբուն:
Գուցե դա ընկալելի կլիներ 2024, 2025 թթ., բայց ոչ հաստատ 2026 թ.: Աշխատանքն արդյունք պիտի ունենա, եթե չկա, ապա կա երկու տարբերակ` կամ ստում եք, կամ հրաժարական գրեք:
Փաստերի արձանագրում»,- գրում է նա:
Հիշեցնենք, որ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն այսօր բավականին կոշտ էր արտահայտվել ընդդիմության այնմեղադրանքների ամսին որ Սահմանադրության տեքստը փոխվում է Ալիևի պահանջով. «Սա մեր Սահմանադրությունն է. շատ բան են ասում, գլուխը պատին են տալիս, հերիք եղավ, բոլ եղավ»: