Սոնա Եսայանը՝ հղիության ընթացքում իր աշխատանքային գործունեության մասին անդրադարձել է իր սոցիալական էջում։
Պարուհի և պարուսույց Սոնա Եսայանը, չնայած հղիությանը, շարունակում է ակտիվ աշխատել և դասավանդել։
Instagram-ի իր էջում հրապարակված տեսանյութին կից նա անդրադարձել է իր գործունեության շուրջ շրջանառվող խոսակցություններին՝ հորդորելով ենթադրություններ չանել իր ստուդիայում դասավանդելու կամ չդասավանդելու վերաբերյալ։
«Ես լավ եմ, ամեն ինչ լավ է։ Շարունակում եմ աշխատել, դասավանդել ու հաճույք ստանալ իմ գործից։ Հղիությունը բոլորիս մոտ տարբեր է ընթանում, ու դրա մասին տարածված պատկերացումները պարտադիր չէ, որ համապատասխանեն նաև ինձ»,- գրել է Սոնան։