Արտաքին 1 ժամ առաջ - 22:42 01-11-2026

Հռոմի պապը Ուկրաինայում պատերազմի կողմերին կոչ է արել երկխոսել խաղաղության շուրջ

Հռոմի պապ Լևոն XIV-ը Ուկրաինայում շարունակվող պատերազմի համար պատասխանատու կողմերին կոչ է արել ավելի ակտիվ երկխոսել և կոնկրետ քայլեր ձեռնարկել խաղաղության հասնելու համար։ Այս մասին քահանայապետը հայտարարել է կիրակի օրը Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում «Հրեշտակ Տեառն» ավանդական աղոթքի ժամանակ, հայտնում է Վատիկանի մամուլի ծառայությունը։

Նա հիշեցրել է այս շաբաթ ռուսաստանյան զորքերի կողմից օկուպացված ուկրաինական Օլեշկի քաղաքում իրականացված մարդասիրական գործողության մասին։ Դիվանագիտական ջանքերի և ժամանակավոր մարդասիրական հրադադարի շնորհիվ հարյուրավոր խաղաղ բնակիչներ կարողացել են լքել քաղաքը։

«Հուսով եմ, որ կողմերի միջև համագործակցությունը, որը հնարավոր դարձրեց մարդասիրության այս անհրաժեշտ դրսևորումը, կնպաստի երկխոսության ավելի մեծ պատրաստակամությանը և կհանգեցնի խաղաղությանն ուղղված նոր կոնկրետ նախաձեռնությունների»,- ասել է Լևոն XIV-ը։

Մարդասիրական գործողությանը նախորդել են Հռոմի պապի և ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի դիվանագիտական ջանքերը։ Նա մասնակցել է պայմանավորվածության ձեռքբերմանը, իսկ Լևոն XIV-ն անձամբ դիմել է Ռուսաստանի ղեկավարությանը՝ կոչ անելով ապահովել մարդասիրական օգնությունը և քաղաքացիական անձանց տարհանումը։

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
00:02 «Էս ա վիճակը»․ Երևանի կանգառներում քաղաքացիները ժամերով սպասում են ավտոբուսներին
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
10:03 Թե ինչպես մի հարգելի ուսուցիչ ինձ շատ կարևոր դաս տվեց, շնորհակալ եմ. Նիկոլ Փաշինյան
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են