Ջեմմա Հարությունյանը հայտարարում է, որ առաջիկա ՏԻՄ ընտրություններում
ներկայացնելու է ՔՊ֊ն, քանի որ կողմ է խաղաղությանը։
Պարզվում է` Ջեմմա Հարությունյանի ամուսնու անշարժ գույքերի և հողամասերի քանակը քիչ է զիջում Գագիկ Խաչատրյանի համանուն գույքերի քանակին։
Ամուսինը` Մարսել Կարապետյանը, «Աշոցքի ԱՏՃ» ճանապարհաշինական ընկերություն ՓԲԸ տնօրենն է և ունի 39 անշարժ գույք։ Վերջինս, բացի դրանից, ունի նաև 5 թանկարժեք ավտոմեքենա։
Եթե հաշվի առնենք, որ նման ունեցվածքի տասնապատիկ պակաս ունեցող այլ անձինք նվազագույնը գտնվում են ապօրինի ծագման գույքերի վարույթների հորձանուտում, կարելի է ենթադրել, որ Ամասիայի խաղաղասեր համայնքապետը գլխավոր դատախազից ինչ֊որ sms է ստացել։