Արտաքին 47 րոպե առաջ - 22:14 01-11-2026

ԵՄ-ն նոյեմբերի 1-ից ծանրոցների համար 2 եվրո վճար է սահմանում

Կիրակի օրվանից Եվրամիությունը սկսում է 2 եվրո վճար գանձել ԵՄ շուկա մուտք գործող բոլոր ծանրոցների համար՝ Չինաստանից էժան ներմուծման կտրուկ աճի ֆոնին, հայտնում է Euronews-ը։

Նոր միջոցառման նպատակն է ծածկել եվրոպական մաքսային ծառայությունների՝ առաքանիների աճող քանակի մշակման և վերահսկման ծախսերը։

Վճարն ուժի մեջ է մտնում նոյեմբերի 1-ից և տարածվելու է բոլոր ծանրոցների վրա՝ անկախ դրանց արժեքից։ Այն վճարելու են առևտրային հարթակները, վաճառողները կամ փոխադրողները, իսկ գանձելու են ԵՄ անդամ պետությունները։ Մուտքերի 75%-ը կուղղվի Եվրամիության բյուջե, իսկ մնացած 25%-ը կմնա միության երկրներին։

Նոր վճարը գանձվելու է ի լրումն հուլիսից գործող՝ 150 եվրոյից պակաս արժողությամբ փոքր ծանրոցների համար սահմանված 3 եվրո մաքսատուրքի։ Այս միջոցառումը ժամանակավոր բնույթ ունի և կպահպանվի մինչև 2028 թվականը, երբ պետք է գործարկվի մաքսային ձևակերպումների նոր ՏՏ համակարգը։

Եվրամիությունը խստացնում է կանոնները չինական առցանց հարթակներից, այդ թվում՝ Temu-ից, Shein-ից և AliExpress-ից մատակարարումների սրընթաց աճի ֆոնին։ 2024 թվականին ԵՄ մուտք գործող փոքր ծանրոցների 91%-ը բաժին էր ընկնում Չինաստանին։ Եվրահանձնաժողովի տվյալներով, միության շուկա օրական մուտք է գործում մոտ 5 միլիոն նման առաքանի՝ լուրջ մրցակցություն ստեղծելով եվրոպական մանրածախ առևտրով զբաղվող ընկերությունների համար։

Հուլիսին սահմանված մաքսատուրքն արդեն հանգեցրել է ներմուծման զգալի կրճատման. հուլիսից սեպտեմբեր ԵՄ մուտք գործած փոքր ծանրոցների թիվը նվազել է 60%-ով։ Սակայն դրանց ծավալը շարունակում է բարձր մնալ։

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
23:06 Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
00:02 «Էս ա վիճակը»․ Երևանի կանգառներում քաղաքացիները ժամերով սպասում են ավտոբուսներին
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
23:23 Ֆրանսիայում դպրոցականների բողոքի շարժումը կարող է նոր թափ ստանալ
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է