Բանակում ողբերգական հերթական դեպքն է տեղի է ունեցել օրեր առաջ։ Հոկտեմբերի 31-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Տ. Ս.-ի (ընտանիքը սահմանված կարգով տեղեկացված է) դին՝ հրազենային վնասվածքով: Պաշտպանության նախարարության հաղորդմամբ, դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:
Oragir.News-ը Երևանի փողոցներում հարցում է անցկացրել՝ պարզելու, թե քաղաքացիների կարծիքով՝ բանակում տեղի ունեցած հերթական դեպքի համար որևէ մեկը պատասխանատվության կենթարկվի՞, արդյոք դրանից հետո ինչ-որ բան կփոխվի՞, և ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկել նման դեպքերը կանխելու համար։
Քաղաքացիներից մեկն այն հարցին, թե բանակում տեղի ունեցած հերթական դեպքի համար որևէ մեկը պատասխանատվության կենթարկվի՞, պատասխանեց, որ, իհարկե, պատասխանատվության կենթարկվեն։ Նրա խոսքով՝ համապատասխան մարմինները պետք է զբաղվեն խնդրով, ինչպես նաև զինվորներին հոգեբանական օգնություն տրամադրեն, որ նման դեպքերը չկրկնվեն։
Հարցվածներից մեկն էլ նշեց, որ կառավարությունը թերի է աշխատում։ Նրա խոսքով՝ տեսնելով, թե ինչ է կատարվում Ազգային ժողովում, իրենք բանակի համար որևէ լավ բան չեն անի։ Քաղաքացին կարծիք հայտնեց, թե նման դեպքերը կանխելու համար մեզ ուժեղ ղեկավար է պետք։
Պատասխան հնչեց նաև, որ մեր երկրում ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվի, իսկ նման դեպքերը շարունակվելու են։ Նրա խոսքով՝ մարդիկ իրենց երեխաներին պահում, մեծացնում և հասցնում են 18 տարեկանի, որ նրանք պաշտպանեն հայրենիքը, ոչ թե՝ …
Մանրամասները՝ տեսանյութում։