Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 57 րոպե առաջ - 18:17 02-11-2026

Մենք դեմ ենք ԹՐԻՓՓ-ին` առանց Խաղաղության համաձայնագրի, և դեմ կլինենք ալիևյան սահմանադրությանը. «Ուժեղ Հայաստան»

«Ուժեղ Հայաստան» դաշինքի ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակվել՝ կից գրությամբ:

«Մենք դեմ ենք ԹՐԻՓՓ-ին` առանց Խաղաղության համաձայնագրի և դեմ կլինենք ալիևյան սահմանադրությանը»,- նշված է տեսանյութին կից։

Տիգրան Աբրահամյանը և Արեգա Հովսեփյանը բացատրում են իրենց խմբակցության մոտեցումը:

«ԹՐԻՓՓ-ի համար չկա ավելի լավ երաշխիք, քան խաղաղության պայմանագիրը: Մեզ համար ԹՐԻՓՓ-ը պետք է լինի ապահով, մեր քաղաքացիները այդ նախագծից պետք է զգան անվտանգություն: Պետք է այնպես լինի, որ մենք մաքսիմալ նվազեցնենք ռիսկերը»,- ասաց Արեգա Հովսեփյանը:

«Ինչ վերաբերում է նոր՝ ալիևյան սահմանադրությանը, մենք վստահ ենք, որ այն հանրության րջանում որևէ աջակցություն չի ստանալու»,- նշեց խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

Տեսանյութ: