Ուղիղ եթեր
Ներքին 51 րոպե առաջ - 19:10 02-11-2026

ՀՀ դեսպանը ԻԻՀ պատգամավորներին է ներկայացրել ԹՐԻՓՓ-ի հիմնական սկզբունքները

Դեսպան Գրիգոր Հակոբյանը ՀՀ դեսպանությունում ընդունել է ԻԻՀ Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբի ղեկավար Արա Շահվերդյանին և անդամներ Գեղարդ Մանսուրյանին, Սեյեդ Մոհամմադ Սաադաթ Էբրահիմիին և Սեյեդ Մոհամմադ Ջամալիանին:

Այս մասին հայտնում են Իրանում ՀՀ դեսպանությունից:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Իրանի օրենսդիր մարմինների փոխգործակցությանը, գործող բարեկամության խմբերի միջև շփումներն առավել ակտիվացնելու քայլերին:

Դեսպան Գրիգոր Հակոբյանն ԻԻՀ պատգամավորներին է ներկայացրել Իրանի հետ երկկողմ հարաբերությունների վերջին զարգացումները, ընդգծել փոխադարձ հարգանքի և վստահության մթնոլորտում հարաբերություններն առավել խորացնելու պատրաստակամությունը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանի հաղորդակցային ուղիների ապաշրջափակմանը, որի համատեքստում ՀՀ դեսպանը զրուցակիցներին է ներկայացրել ԹՐԻՓՓ ուղու շուրջ ձեռք բերված վերջին պայմանավորվածություններն ու հիմնական սկզբունքները: