Ուղիղ եթեր
Արտաքին 45 րոպե առաջ - 17:10 03-11-2026

Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով

Մոսկվան հույս ունի, որ մոտ ապագայում տեղի կունենա հանդիպում «3+3» տարածաշրջանային խորհրդատվական ձևաչափի շրջանակներում (Ադրբեջան, Հայաստան և Վրաստան՝ գումարած Ռուսաստան, Իրան և Թուրքիա), հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

«Այս հարթակի մասնակիցները համաձայնել են առաջ մղել միավորող օրակարգ։ Հուսով ենք, որ մոտ ապագայում այս ձևաչափով ևս մեկ հանդիպում տեղի կունենա», — ասել է Լավրովը Եվրասիական անվտանգության հարցերով Մինսկի չորրորդ միջազգային խորհրդաժողովի բարձր մակարդակի լիագումար նիստում։

2020 թվականի վերջին Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևը և Ռեջեփ Թայիփ Էրդողանն առաջարկեցին գործարկել վեցակողմ խորհրդակցական ձևաչափ (որում կընդգրկվեն Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը, Ադրբեջանը, Հայաստանը և Վրաստանը)՝ Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում համագործակցության հարցերը քննարկելու նպատակով։

Հարթակի առաջին հանդիպումը, որն անցկացվել է արտաքին գործերի նախարարների տեղակալների մակարդակով, տեղի է ունեցել Մոսկվայում՝ 2021 թվականի դեկտեմբերին։ Երկրորդ հանդիպումը, որն առաջինն էր արտաքին գործերի նախարարների մակարդակով, տեղի է ունեցել Թեհրանում՝ 2023 թվականի հոկտեմբերին։

Այս ձևաչափի շրջանակներում վերջին հանդիպումը կայացել է Ստամբուլում՝ 2024 թվականի հոկտեմբերի 18-ին։

Ամենից շատ դիտված

21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
20:55 Քննիչներն այցելել են ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավտիսյանին. նրան ծանր վիրահատություն է սպասվում
21:46 «Հղիությունը բոլորիս մոտ տարբեր է ընթանում»․ Սոնա Եսայանը՝ իր առօրյայի մասին
18:17 Մենք դեմ ենք ԹՐԻՓՓ-ին` առանց Խաղաղության համաձայնագրի, և դեմ կլինենք ալիևյան սահմանադրությանը. «Ուժեղ Հայաստան»
19:05 Թրամփը խոստացել է նախագահի պաշտոնը թողնել պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո
22:15 Մոսկվայում կայացել է Նիկիտա Սիմոնյանի անվան մրցանակի հանձնման առաջին արարողությունը
22:01 Իմ մենահամերգները պարզապես համերգներ չեն․ Հասմիկ Կարապետյանը՝ հանդիսատեսի հետ կապի մասին
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
19:36 Այգավանում բախվել են «Nissan Rogue»-ը և «Hyundai Elantra»-ն․ կան վիրավորներ