Արտաքին 4 տարի առաջ - 09:42 20-07-2022

Սիրիայի հարցով «Աստանայի ձևաչափով» հաջորդ գագաթնաժողովը տեղի կունենա Ռուսաստանում

«Աստանայի գործընթացի» երաշխավոր երկրների (Ռուսաստան, Իրան և Թուրքիա) ղեկավարների հաջորդ հանդիպումը տեղի կունենա Ռուսաստանում, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թեհրանում՝ Իրանի և Թուրքիայի նախագահներ Իբրահիմ Ռայիսիի և Ռեջեփ Թայիփ Էրդողան հետ հանդիպման ժամանակ։

«Աստանայի «եռյակի» հաջորդ գագաթնաժողովը, ըստ հերթականության, ենթադրվում է, որ տեղի կունենա մեր երկրում, և մենք, իհարկե, ուրախ կլինենք ձեզ, հարգելի գործընկերներ, տեսնել Ռուսաստանում»,- ասել է նա։

Պուտինը գագաթնաժողովում ելույթի ժամանակ խոսել է ներսիրիական գործընթացի համար պայմաններ ստեղծելու պայմանավորվածությունը գործնականում կիրառելու անհրաժեշտության մասին։

«Մենք մոտ ապագայում խնդիր ենք տեսնում միջսիրիական ներառական քաղաքական երկխոսությունը խթանելու համար կոնկրետ քայլերի շուրջ համաձայնության ձեռքբերման հարցում, այսինքն՝ կյանքի կոչել այնպիսի պայմաններ ստեղծելու մեր պայմանավորվածությունը, որի դեպքում իրենք՝ սիրիացիները, առանց արտաքին միջամտության, կարող են որոշել իրենց երկրի ճակատագիրը»,- ասել է նա։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում