Սպորտ 25 րոպե առաջ - 17:22 04-11-2026

ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամի պաշտոնին հավակնող գործիչներից այլևս չի պահանջվի հայերենի պարտադիր իմացություն

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կանոնադրությունը ենթարկվել է էական փոփոխությունների, որոնք պաշտոնապես հաստատվել են կառույցի արտահերթ ժողովում:

Այսուհետ ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամի պաշտոնին հավակնող գործիչներից այլևս չի պահանջվի հայերենի պարտադիր իմացություն կամ վերջին մեկ տարում Հայաստանում մշտական բնակության փաստ: Այս նախագիծը, որն օրակարգ էր մտել 30 ակումբների պահանջով, ընդունվել է ձայների գերակշիռ մեծամասնությամբ՝ 29 կողմ, 2 դեմ և 1 ձեռնպահ հարաբերակցությամբ:

Չնայած լեզվական և բնակության ցենզի վերացմանը, ֆեդերացիան անփոփոխ է թողել մյուս առանցքային կետերը. թեկնածուները շարունակում են պարտավորված լինել ունենալ ՀՀ քաղաքացիություն և լինել առնվազն 25 տարեկան: Բացի այդ, ժողովականները վերանայել են նաև կանոնադրության 38-րդ հոդվածը, որը վերաբերում է պաշտոնավարման ժամկետների հաշվարկին:

Ըստ նորմի՝ մեկ ամբողջական ժամկետ է համարվելու միայն այն դեպքը, երբ անձը պաշտոնավարել է առնվազն երկու տարի. ավելի պակաս ժամանակահատվածն ամբողջական չի դիտարկվելու:

Նշենք, որ մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ կանոնադրական այս փոփոխությունները կարող են ճանապարհ հարթել Դենիս Ջորկաեֆի համար, որպեսզի վերջինս առաջադրվի ՀՖՖ նախագահի պաշտոնում։

Ավելի վաղ լրատվամիջոցները գրել էին, որ նրա թեկնածությունն առաջ է մղում ՖԻՖԱ-ն՝ «քաղաքական միջամտության» ճանապարհով:

Հիշեցնենք, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրությունները կայանալու են դեկտեմբերի երկրորդ կեսին։

armsport.am

Ամենից շատ դիտված

22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
23:12 Իսրայելը ԱՄՆ-ին նախազգուշացրել է՝ Իրանը կարող է քիմիական զենք կիրառել
19:08 Շաքիի դեպքով ադրբեջանցին ցուցմունքներ է տվել, սպանելու դիտավորություն չի ունեցել, ժամերով երեխեքին նստեցրել է, չի վնասել
19:00 Ուսանողությանը քաղաքից հեռացնելով՝ նոր նվաճում չենք ունենա. Ակադեմիական քաղաքի ռիսկերը
22:57 Նոր մանրամասներ՝ Ուշիի ողբերգական վթարից
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
18:00 Առջևում նոյեմբերի 9-ն է. Հ1-ը կապիտուլյացիայի թեմային կանդրադառնա՞
17:51 Բանակում մի շարք դեպքերում ինքնասպանություն գործելու պատճառ է հանդիսացել սեկտայի հարելը. ՔԿ նախագահ