Թբիլիսիում հրդեհ է բռնկվել բիզնես կենտրոնի շենքում, որտեղ գտնվում է «Ֆորմուլա» հեռուստաալիքի գրասենյակը, հայտնել է հեռուստահաղորդավարուհի Նինո Ժիժիլաշվիլին։
Այս մասին փոխանցում է
Oragir.News-ի թղթակիցը՝ Թիլիսիից:
Ըստ տեղեկությունների՝ հեռուստաալիքի աշխատակիցները չեն կարողանում դուրս գալ գրասենյակից ուժեղ ծխի պատճառով։
Հեռուստաալիքը ժամանակավորապես դադարեցրել է հեռարձակումը։
Ներկայումս հրշեջները տեղայնացնում են բռնկման օջախը։