Սամվել Կարապետյանն ունի ձերբակալվածի կարգավիճակ, լրատվամիջոցներին հայտնեցին ՔԿ-ից։
Հիշեցնենք, որ վաղ առավոտից տևած խուզարկությունից հետո ԱԱԾ հատուկջոկատայինները տնից տարան «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Սամվել Կարապետյանին։
Խուզարկություններ էին ընթանում Կարապետյանի հետ կապված բազմաթիվ այլ հասցեներում, այդ թվում և «Տաշիր» առևտրի կենտրոնում, Նարեկ Կարապետյանի բնակարանում, «Տաշիր կապիտալի» շենքում և «Ուժեղ Հայաստան» կուսակցության գրասենյակում։
Հավելենք, որ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ հսկող դատախազի կողմից որոշում է կայացվել 36 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ՝ Քրեական օրենսգրքի 46-277-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կազմակերպելը) (4 դրվագ), 46-256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով վստահված գույքը հափշտակելը կազմակերպելը) (2 դրվագ) և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը):