Հոկտեմբերի 27-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 17։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժին է դիմել Երևանի բնակիչ 73-ամյա Կատյա Ս․-ն և հայտնել, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ, որն օտարման ենթակա չէ, Հերմինե Մ․-ն և Մարտին Ա․-ն ունեն ապօրինի սեփականության վկայական և վերջերս այնտեղ վերանորոգման աշխատանքներ են կատարել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կինը ոստիկաններին հայտնել է, որ նշված անձինք քանդել են պատուհանները և տեղադրել նոր, 10 հազար դրամանոց այլ պատուհաններ՝ իրեն պատճառելով գույքային վնաս։
Ավելին՝ սկզբնաղբյուր
կայքում: