Ուղիղ եթեր
Ներքին 51 րոպե առաջ - 19:37 06-11-2026

Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել

Մենք 6 տարվա ընթացքում շուրջ 100 հազար մարդ ենք բնակեցրել օկուպացված Արցախում։ Դրա մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Նա նման հայտարարությունն արել է Ադրբեջանի կողմից բռնազավթված Ջրականում։

Ալիևն ավանդաբար պարծեցել է Արցախի դեմ իր սանձազերծած ագրեսիվ պատերազմով և այնտեղից հայերի՝ իր կազմակերպած արտաքսմամբ։