Ներքին 2 տարի առաջ - 22:06 31-07-2024

Բռնազավթված Արցախում Ադրբեջանը քանդել է «Մեծ և Փոքր Սյունիքներ» հուշակոթողը

Monument Watch-ը ահազանգում է․

Արցախի և Հայաստանի հանրապետությունների սահմանագլխին գտնվող «Մեծ և Փոքր Սյունիքներ» հուշակոթողի կարգավիճակի վերաբերյալ, ինչպես տարբեր լրատվականներ ու անհատներ, այնպես էլ Monumentwatch նախաձեռնությունը ահազանգել են դեռևս 2023 թվականի ապրիլին։

Հիշեցնենք, որ 2023 թվականի մարտի 29-ին Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի նախկին երթուղու փակումից և արդեն ապրիլի սկզբին՝ նոր երթուղու արևմտյան հատվածի (Կոռնիձոր և Տեղ գյուղերով անցնող) գործարկումից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցավ նաև Սյունիքի և Արցախի սահմանագլխին կառուցված «Մեծ եւ Փոքր Սյունիքներ» կամ «Մայր Հայրենիք» կոչվող հուշակոթողը:

Հուշարձանը կառուցվել է 2004 թվականին Մեծ և Փոքր Սյունիքների միասնության գաղափարով։ Հուշարձանի ճրտարապետը Սևադա Զաքարյանն է, կառուցվել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի նախաձեռնությամբ և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրենների խորհրդի նախագահ Մաքսիմ Հակոբյանի ֆինանսավորմամբ։ 2007 թվականին հուշարձանի տարածքում կանգնեցվել է նաև խաչքար։

Սուղ ժամկետներում հուշահամալիրի տեղափոխության անհնարինությունը հաշվի առնելով, հայկական կողմը 2023 թվականի ապրիլի 3-ին տեղափոխեց միայն խաչքարը, և սա կարելի է համարել եզակի բացառություն, երբ հուշարձանը հանվում է իր պատմական լանդշաֆտից, կտրվում իր ամբողջականությունից՝ հանուն փրկության։

Ինչպես և եզրակացվում էր, Գուգլի արբանյակային քարտեզի 2024 թվականի ապրիլ ամսի թարմացումով արդեն երևում է, որ հուշարձանը հողին է հավասարեցվել։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում