Ներքին 2 տարի առաջ - 20:16 22-02-2024

Եթե Հայաստանում փոխվում է իշխանությունը, դա նշանակում է, որ փոխվելու է նաև արտաքին քաղաքականությունը․ քաղաքագետ

Քաղաքագետ Ստեփան Դանիելյան գրում է․

«Հայաստանում իշխանափոխության պահանջները շարունակվում են: Իսկ ինչ է նշանակում «իշխանության փոփոխությունը»:

Հիմա աշխարհում այնպիսի վիճակ է, որ համարյա ցանկացած երկրում իշխանության փոփոխությունն ունի աշխարհաքաղաքական նշանակություն: Փոխել Հայաստանում իշխանություն, նշանակում է փոխել արտաքին քաղաքականությունը՝ համապատասխան հետևանքներով հանդերձ:

Օրինակ, Ամերիկայում իշխանության փոփոխությունը կարող է փոխել այդ երկրի քաղաքականությունը Մերձավոր Արևելքի, Եվրոպայի, Թուրքիայի, Իրանի, Ռուսաստանի ու Չինաստանի, անգամ Հայաստանի ու Ադրբեջանի հանդեպ: Եւ դա գլոբալ պատերազմների առկայության պայմաններում:

Նույնը կարելի է ասել եվրոպական ցանկացած երկրի համար, դրա վառ օրինակը Սլովակիայում իշխանության փոփոխությունն է, կամ Հունգարիայի խաղացած դերը ԵՄ-ում: Անգամ ԵՄ անդամ որևէ աննշան, բայց մոտիվացված ու հպարտ երկիր, կարող է վետոյի միջոցով պարալիզացնել ԵՄ-ն:

Իշխանության փոփոխությունն Արաբական երկրներում, կամ Թուրքիայում, անգամ Աֆրիկյան երկրներում ունենում է աշխարհաքաղաքական շատ լուրջ հետևանքներ:

Վերադառնանք Հայաստան: Գործող կառավարությունն, իրականում, արտաքին քաղաքականություն չի վարում, դրա վառ վկայությունը հայտնի անձի այն խոսքերն են, որ եթե Իրանի հետ են լավ հարաբերություններ, որոշ երկրներ դժգոհում են, և՝ հակառակը: Նույնը կարելի է ասել մյուս երկրների հանդեպ վարվող չքաղաքականության մասին:

Այսինքն, տարբեր կողմերից պահանջում են կողմնորոշվել, իսկ ինքը մանյովրում է ու ոչ մի արմատական քայլ չի համարձավում անել:

Սա նաև մեր իրական վիճակից է, այս կառավարությունն այնքան ստրատեգիական սխալներ է թույլ տվել, որ հիմա հայտնվել է ծուղակում, մենք էլ հետը՝ ամեն մի քայլ կարող է հանգեցնել կատաստրոֆաների: Առավել ևս, որ, օրինակ, Իսրայելին պետք է հայ-ադրբեջանական պատերազմ, որին կներքաշվեն Իրանը, Թուրքիան, Ռուսաստանը ու ուշադրությունը կշեղվի Գազայից, որտեղ այդ պետության համար լրջագույն, անգամ գոյաբանական նշանակության, խնդիրներ են ստեղծվում: Իսրայելը նման պատերազմի միակ շահառուն չէ, ցուցակը կարելի է շարունակել:

Հիմա վերադառնանք իշխանափոխության խնդրին: Եթե Հայաստանում փոխվում է իշխանությունը, դա նշանակում է, որ փոխվելու է նաև արտաքին քաղաքականությունն, այսինքն աշխարհաքաղաքական կոնֆիգուրացիան մեր տարածաշրջանում, և հետևապես, աշխարհում,ինչից բխում է հարց՝ իսկ ինչպիսի ստրատեգիա է իրականացնելու հայտ ներկայացրած այլընտրանքային ուժը և դա ինչ հնարավոր ազդեցություն է ունենալու շահագրգիռ երկրների վրա: Հիմա ամեն ինչ փոխկապակցված է, բոլորն են գտնվում վառոդի տակառի վրա և աննշան կայծ կարող է գլոբալ պատերազմի հանգեցնել: Սա հիպոթետիկ հարցարդրում է, որովհետև Հայաստանում դեռ ոչ ոք իշխանության իրական հայտ չի ներկայացրել:

Կան մի շարք կենտրոնական հարցեր, կամ, ասենք, հարցաշար, որին իշխանության հնարավոր հայտ ներկայացրած ուժերը պետք է պատասխանեն և այդ պատասխաններն ունեն արտաքին ու ներքին շահառուներ, որոնք մանրադիտակի տակ են այդ ամենը դիտարկում:

Առանց նման հարցաշարի պատասխանների, դժվար թե Հայաստանում իշխանափոխություն տեղի ունենա:

Արդյունում ունենում ենք այն, ինչ ունենք՝ քաղաքական գործընթացի իմիտացիա, ինչի փոխարեն կարելի է ավելի կոպիտ, բայց ավելի բնորոշող բառ օգտագործել:

Ուզում եք որպես երրորդ ուժ ներկայացեք, ուզում եք վեցերորդ ուժ ներկայացեք, դրանից ոչինչ չի փոխվում, անգամ սոցիալական դժգոհություններ գենեռացրեք, դրանից ոչինչ չի փոխվում»:

Ամենից շատ դիտված

18:00 Գուդբայ, կապիտալ. «Արդշինբանկի» սեփականատերը վիթխարի գումար է դուրս բերում երկրից
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
14:07 5-րդ և 6-րդ դասարաններում դասագրքերի վարձավճարը զրոյանում է. ԿԳՄՍ նախարար
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
11:47 Ուկրաինան դրոններով հարվածել է Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին։
13:00 Թոշակի հույսին մնաք. ինչպես են 3 տարում 2 մլրդ դոլար խլելու
09:33 ՀՀ ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում. Լավրովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան
13:09 Փաշինյանն իրեն Աստծուց վեր է դասում՝ հարձակվելով Հայ առաքելական եկեղեցու վրա. Ռոբերտ Ամստերդամ
17:04 Դուք զննություն անցե՞լ եք, ո՞ր մուտքով եք ներս մտել. կաթողիկոսի փաստաբանը՝ դատախազներին