Ներքին Միտք 37 րոպե առաջ - 21:08 14-10-2026

Ադրբեջանը հավանաբար Տիգրանաշենը ներառել է իր սահմաններում, Google-ն այն որպես Ադրբեջան է տեսնում

Հրապարակախոս, իրավապաշտպան Վարդան Հարությունյանը ֆեյսբուքյան էջում գրում է.

Սյունիքից Երեւան գալիս կամ Երեւանից Սյունիք գնալիս, եթե google maps-ում մուտքագրեք ձեր երթուղին, ապա այն ձեզ ցույց է տալու ճանապարհ, որն անցնում է ոչ թե Երասխով, այլ Վեդիով։ Բոլորիս հայտնի մարյուղին՝ Երեւան-Արտաշատ-Արարատ-Երասխ-Տիգրանաշեն /Քյարքի/- Զանգակատուն-Արենի-Վայք-Սյունիք մայրուղին google-ում չկա։

Google-ը ձեզ տանում է Վեդիով, որովհետեւ ադրբեջանական կողմը հավանաբար ոչ միայն Տիգրանաշեն/Քյարքի/-ն է ներառել իր սահմաններում, այլ նաեւ հարակից հատվածներն ու մայրուղին, հետեւաբար՝ google-ն այն որպես Ադրբեջան է տեսնում։

Հայկական կողմն ինչ որ բան պե՞տք է անի։ Պե՞տք է արդյոք հասնի դրան, որ բուն Հայաստանի տարածքով անցնող Երեւան-Արտաշատ-Գորիս մայրուղու Տիգրանաշեն/Քյարքի/ հատվածը Ադրբեջան չհամարվի։ Հավանաբար պետք է։ Բայց չեն անում։

Չի էլ բացառվում, որ վաղը մենք ոչ միայն Տիգրանաշենի հետ, այլ նաեւ հարակից մայրուղու հետ կապված խնդիր ունենանք։ Ասենք՝ Ադրբեջանը հայտարարի, թե այն Քյարքի գյուղի տարածք է ու մենք պետք է բոլորովին նոր մայրուղի կառուցենք։

Ամենից շատ դիտված

22:00 Մերօրյա Սարոյան եղբայրները. մեկը ՔՊ-ական թաղապետ է, մյուսը` դաշնակցական
22:57 Նեթանյահուն և Թրամփը քննարկել են Իրանի դեմ հարվածները վերսկսելու հարցը
22:30 Ռուբինյանն իմ ղեկավարը չի, իմ ծառայողն ա, ինքն ինձնից շատ փող ա ստանում, որ պատգամավորներին ծառայություններ մատուցի. Էդգար Ղազարյան
22:09 Շենգավիթում հերթական անգամ թալանել են «Հավերժություն» սգո սրահը. կասկածյալի ինքնությունը պարզվել է
12:23 Գագիկ Ծառուկյանը՝ տնտեսական խնդիրների մասին․ «Տնտեսությունը չի լինում արևմտամետ կամ ռուսամետ»
07:17 Շեֆի «հա»-ին ո՞վ կարա չէ ասի. Սյունեցի պատգամավորները տեղները չենք գտնում. «Իրավունք»
18:00 Հայկ Սարգսյանի ընտանիքը կարգավորում է թղթերը
14:30 Ամեն ինչ կոտրվում է խեղճ քաղաքացու գլխին, ո՞վ հետ կտա նրա փողը
16:50 Ինչպես կարմիր գծերի 2․1 մլրդ-ը բաշխեցին իրենց մեջ, այնպես էլ խցանումների հարցը կլուծեն
21:48 Պարզվել է «Porsche»-ի հայելիները գողացած կասկածյալի ինքնությունը․ նա պատճառել էր 1 մլն 200 հազար դրամի վնաս