Ներքին Տեսանյութ Օրակարգ 50 րոպե առաջ - 21:30 14-10-2026

Ջերմուկն ու մեր առողջությունը՝ վտանգի տակ․ առողջարան այլևս չի լինելու

Ամուլսարի ոսկու հանքավայրի շուրջ մտահոգությունները չեն հանդարտվում, քանի որ տարիներ տևած դադարից հետո ծրագիրը կրկին մտնում է գործնական փուլ, իսկ պետությունը դարձել է հանքի 12.5 տոկոս բաժնետերը։

«Օրակարգ» հաղորդաշարի այս եթերում կենսաբանական անվտանգության փորձագետ Գրիգոր Գրիգորյանը ներկայացնում է, թե ինչ է իրականում թաքցվում հանրությունից այս գործարքի հետևում։

Փորձագետի պնդմամբ՝ Ամուլսարի նկատմամբ արտաքին մեծ ուժերի հետաքրքրությունը կապված է ոչ թե ոսկու, այլ դեռևս ԽՍՀՄ տարիներին հայտնաբերված ուրանի պաշարների հետ։

Հարցազրույցում Գրիգոր Գրիգորյանն ուղղակիորեն ահազանգում է․ «Ջերմուկի առողջարանը վերածվելու է հիվանդանոցի, որովհետև հանքի վերագործարկման դեպքում այնտեղ որևէ չաղտոտված տարածք չի մնալու»։

Զրույցում վերլուծվում է նաև, թե ինչպես կարող են հանքի պայթեցումներն ու թունավոր ծանր մետաղները, այդ թվում՝ մկնդեղն ու կապարը, անդառնալի վնաս հասցնել Ջերմուկին, Կեչուտի ջրամբարին ու Սևանա լճին։

Ամփոփելով քննարկումը՝ փորձագետը նշում է, որ ստեղծված իրավիճակում տեղեկատվության թաքցնումն ուղղակիորեն սպառնում է բնակչության առողջությանն ու համազգային անվտանգությանը։

Տեսանյութ:

Ամենից շատ դիտված

22:57 Նեթանյահուն և Թրամփը քննարկել են Իրանի դեմ հարվածները վերսկսելու հարցը
22:30 Ռուբինյանն իմ ղեկավարը չի, իմ ծառայողն ա, ինքն ինձնից շատ փող ա ստանում, որ պատգամավորներին ծառայություններ մատուցի. Էդգար Ղազարյան
12:23 Գագիկ Ծառուկյանը՝ տնտեսական խնդիրների մասին․ «Տնտեսությունը չի լինում արևմտամետ կամ ռուսամետ»
18:00 Հայկ Սարգսյանի ընտանիքը կարգավորում է թղթերը
07:17 Շեֆի «հա»-ին ո՞վ կարա չէ ասի. Սյունեցի պատգամավորները տեղները չենք գտնում. «Իրավունք»
14:30 Ամեն ինչ կոտրվում է խեղճ քաղաքացու գլխին, ո՞վ հետ կտա նրա փողը
16:50 Ինչպես կարմիր գծերի 2․1 մլրդ-ը բաշխեցին իրենց մեջ, այնպես էլ խցանումների հարցը կլուծեն
11:21 ՌԴ ՊՆ-ն հայտնել է Կիևի և Խարկովի մարզերի էներգետիկ օբյեկտներին հասցված հարվածների մասին
13:55 Թուփաքի սպանության գործով Դուեյն Դեյվիսը դատապարտվել է 40 տարվա ազատազրկման
15:40 Գյումրիում հետիոտնին վրաերթի ենթարկած թուրք վարորդը ձերբակալվել է․ ՔԿ