Ներքին Միտք 46 րոպե առաջ - 21:14 14-10-2026

Կարո՞ղ է պարզվի, որ այսօրվա Հայաստանի պարանոյիկ միջավայրում Նիկիտա Սիմոնյանին գաղnւթարար ենք համարում, Արոնյանին՝ նախկին

Քաղաքագետ Վահե Հովհաննիսյանը գրում է.

Երկու օր առաջ Նիկիտա Սիմոնյանի 100-ամյակն էր։ Հայաստանի քանի՜-քանի սերունդ է հպարտացել «Արարատ-73»-ով, որի գլխավոր մարզիչը Ն. Սիմոնյանն էր։ Քանի՜ սերունդ է ազգային հպարտության զգացում ունեցել այդ թիմի պատմական հաջողություններով։

Այս օրերին Ռուսաստանի գավաթի խաղարկության բոլոր խաղերը սկսվել են Ն. Սիմոնյանին նվիրված րոպեներով. «Ն. Սիմոնյանը միշտ կմնա որպես մեր պատմության մի մասը» նախադասությունը լսվել է ՌԴ շատ մարզադաշտերում։

Իսկ մեզ մոտ՝ Հայաստանում, ինչպե՞ս նշվեց մի մարդու 100-ամյակը, որն աներևակայելի հաղթանակ էր բերել մեզ ու դարձել ազգային հպարտության հեղինակ։ Ինչո՞ւ ենք մենք անընդհատ ուզում լինել անպատմություն, անհիշողություն, անշնորհակալ։

«Հրազդան» մարզադաշտը, այդ շքեղ կոթողը, ըստ էության, չկա, Սիմոնյանին չենք հիշում։ Ո՞ւմ ենք հիշում ու հարգում, եթե մեր սեփական պատմության հանդեպ այդքան անհարգալից ենք։

Ինչպե՞ս է պատահում, որ ամեն փոքր առիթ օգտագործվում է պետական մակարդակով տոնախմբություններ կազմակերպելու համար, իսկ նման հոբելյանն անցնում է աննկատ, թեև այն կարելի էր վերածել ֆուտբոլային տոնի՝ մանկապատանեկան ֆուտբոլի մրցաշարերից մինչև ընկերական հանդիպումներ և այլն։

Ինչո՞ւ չենք գտնում ճիշտ ձևերը՝ իրոք արժանիներին պատվելու, նրանց մեր կենդանի պատմության հետ շարունակաբար ինտեգրելու։

Կարո՞ղ է պարզվի, որ այսօրվա Հայաստանի պարանոյիկ միջավայրում Սիմոնյանին գաղութարար ենք համարում, Արոնյանին՝ նախկին, Մխիթարյանին՝ չգիտեմ ինչ։

Ամենից շատ դիտված

22:00 Մերօրյա Սարոյան եղբայրները. մեկը ՔՊ-ական թաղապետ է, մյուսը` դաշնակցական
22:57 Նեթանյահուն և Թրամփը քննարկել են Իրանի դեմ հարվածները վերսկսելու հարցը
22:30 Ռուբինյանն իմ ղեկավարը չի, իմ ծառայողն ա, ինքն ինձնից շատ փող ա ստանում, որ պատգամավորներին ծառայություններ մատուցի. Էդգար Ղազարյան
22:09 Շենգավիթում հերթական անգամ թալանել են «Հավերժություն» սգո սրահը. կասկածյալի ինքնությունը պարզվել է
12:23 Գագիկ Ծառուկյանը՝ տնտեսական խնդիրների մասին․ «Տնտեսությունը չի լինում արևմտամետ կամ ռուսամետ»
18:00 Հայկ Սարգսյանի ընտանիքը կարգավորում է թղթերը
07:17 Շեֆի «հա»-ին ո՞վ կարա չէ ասի. Սյունեցի պատգամավորները տեղները չենք գտնում. «Իրավունք»
14:30 Ամեն ինչ կոտրվում է խեղճ քաղաքացու գլխին, ո՞վ հետ կտա նրա փողը
16:50 Ինչպես կարմիր գծերի 2․1 մլրդ-ը բաշխեցին իրենց մեջ, այնպես էլ խցանումների հարցը կլուծեն
11:21 ՌԴ ՊՆ-ն հայտնել է Կիևի և Խարկովի մարզերի էներգետիկ օբյեկտներին հասցված հարվածների մասին