Արտաքին 42 րոպե առաջ - 21:38 14-10-2026

Թուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո է

Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթը Բրյուսելում Թուրքիա-ԵՄ բարձր մակարդակի առևտրային երկխոսության ժամանակ նշել է, Թուրքիան եվրոպական արտադրության և մատակարարման շղթայի անբաժանելի մասն է։

Հետևաբար հարկ է համարել, որ «Made in EU»-ի նման արդյունաբերական նոր ռազմավարություններում Թուրքիան ներգրավված լինի որպես հավասարազոր գործընկեր։

«Թուրքիան այսօր ոչ միայն ԵՄ առևտրային գործընկերն է։ Թուրքիան չպետք է դուրս մնա այդ ռազմավարություններից»։

Նախարարի խոսքով՝ ԵՄ-ն Թուրքիայի ամենախոշոր առևտրային գործընկերն է, իսկ Թուրքիան՝ ԵՄ 5-րդ խոշորագույն գործընկերը։ Կողմերի միջև տարեկան առևտրաշրջանառությունը կազմում է 205 մլրդ եվրո, վերջին 5 տարում՝ 900 մլրդ եվրո։ Այդ ծավալի 26 տոկոսը՝ շուրջ 55 մլրդ եվրոն, բաժին է ընկնում ավտոմոբիլային ոլորտին։

Բոլաթը նշել է, որ Թուրքիայում ավտոմոբիլների արտադրության 75 տոկոսը պատկանում է ԵՄ ընկերություններին և նրանց թուրքական մասնաճյուղերին։

ԵՄ առևտրի հարցերով հանձնակատար Մարոշ Շեֆչովիչն իր հերթին Թուրքիան անվանել է ԵՄ-ի համար առանցքային գործընկեր։ Նրա տվյալներով՝ 2025 թ. մաքսային միության շրջանակում ապրանքաշրջանառությունը ռեկորդային մակարդակի է հասել՝ շուրջ 218 մլրդ եվրո, իսկ ծառայությունների առևտուրը գերազանցել է 40 մլրդ եվրոն։

Հանդիպման շրջանակներում կողմերը պայմանավորվել են փոխադարձաբար ճանաչել լիազորված տնտեսավարողների ծրագրերը, ինչպես նաև տեխնիկական աշխատանք տանել էլեկտրոնային ստորագրությունների փոխադարձ ճանաչման ուղղությամբ։

Հայտարարության մեջ ընդգծվում է նաև, որ Թուրքիան ավարտել է մեքենաների ու սարքավորումների անվտանգության վերաբերյալ ԵՄ-ի նոր կանոնակարգին իր օրենսդրության համապատասխանեցումը։ Սա կարևոր քայլ է, որպեսզի մաքսային միության շրջանակում ապրանքները տեխնիկական խոչընդոտների չհանդիպեն։

Ermenihaber

Ամենից շատ դիտված

22:57 Նեթանյահուն և Թրամփը քննարկել են Իրանի դեմ հարվածները վերսկսելու հարցը
22:30 Ռուբինյանն իմ ղեկավարը չի, իմ ծառայողն ա, ինքն ինձնից շատ փող ա ստանում, որ պատգամավորներին ծառայություններ մատուցի. Էդգար Ղազարյան
12:23 Գագիկ Ծառուկյանը՝ տնտեսական խնդիրների մասին․ «Տնտեսությունը չի լինում արևմտամետ կամ ռուսամետ»
18:00 Հայկ Սարգսյանի ընտանիքը կարգավորում է թղթերը
07:17 Շեֆի «հա»-ին ո՞վ կարա չէ ասի. Սյունեցի պատգամավորները տեղները չենք գտնում. «Իրավունք»
14:30 Ամեն ինչ կոտրվում է խեղճ քաղաքացու գլխին, ո՞վ հետ կտա նրա փողը
16:50 Ինչպես կարմիր գծերի 2․1 մլրդ-ը բաշխեցին իրենց մեջ, այնպես էլ խցանումների հարցը կլուծեն
11:21 ՌԴ ՊՆ-ն հայտնել է Կիևի և Խարկովի մարզերի էներգետիկ օբյեկտներին հասցված հարվածների մասին
13:55 Թուփաքի սպանության գործով Դուեյն Դեյվիսը դատապարտվել է 40 տարվա ազատազրկման
15:40 Գյումրիում հետիոտնին վրաերթի ենթարկած թուրք վարորդը ձերբակալվել է․ ՔԿ