Արտաքին 30 րոպե առաջ - 18:44 14-10-2026

Թուրքիայում ընդդիմադիր ԶԼՄ-ի սեփականատիրոջը կալանավորում են

Թուրքիայում ընդդիմադիր «Halk TV» հեռուստաընկերության դեմ իրականացվող գործողության շրջանակում 17 անձի կալանավորելու որոշում է կայացվել։ Նրանց թվում է ալիքի սեփականատեր Ջաֆեր Մահիրօղլուն։

Այն ընկերությունները, որոնցում Մահիրօղլուն գործընկեր է, ղեկավար պաշտոն է զբաղեցրել կամ որոնց հետ ուղղակի առնչություն ունի, կալանքի տակ են դրվել, և դրանց կառավարումը հանձնվել է «Խնայողությունների ավանդների ապահովագրության հիմնադրամին» (TMSF)։ Ոստիկանական ջոկատները խուզարկություն են իրականացրել «Halk TV»-ի ստամբուլյան գրասենյակում։

Տեղեկությունների համաձայն՝ գործողությանը մասնակցել են «Մաքսանենգության և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի» (KOM) և «Ահաբեկչության դեմ պայքարի» (TEM) ստորաբաժանումների աշխատակիցներ։

Դեպքի մասին հայտնել է հենց «Halk TV»-ի սեփականատեր Ջաֆեր Մահիրօղլուն՝ սոցիալական ցանցերի իր էջում արած գրառմամբ։

Ermenihaber

Ամենից շատ դիտված