Ներքին 50 րոպե առաջ - 18:53 14-10-2026

Պատմության ընթացքում մեր ինքնությունը քանդելու ներքին և արտաքին փորձեր են եղել. Արամ Ա

Պատմության ընթացքում մեր ինքնությունը քանդելու ներքին և արտաքին փորձեր են եղել։ Այս մասին Դպրեվանքում ունեցած իր ելույթում ասել է Մեծ Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա–ն։

«Ազգեր իրենց ինքնությամբ ապրում են, գոյատևում են, հզորանում են, ծաղկում և հավերժանում։ Ազգը պահողը հետևաբար իր յուրահատուկ ինքնությունն է, ու ինքնությունը անաղարտ պահողը պատմության փոթորիկին ու փոշիին դիմաց ազգի հանձնառությունն է։

Ազգի ինքնությունը կերտվում է արժեքներով, խորհրդանիշներով, ավանդություններով, իդեալներով։ Այդ բոլորի առանցքը, արտահայտողը ազգի ինքնությունն է։ Հետևաբար ինքնությունը կմնա հզոր և անաղարտ, երբ ազգի արժեքները, ավանդությունները, խորհրդանիշները կմնան անաղարտ ազգի հավաքական կյանքի մեջ։

Ազգի ինքնությունը ոչ պիտակ է, ոչ տեսություն է և ոչ էլ սոսկ անցյալից ժառանգված իրականություն։ Ազգի ինքնությունը մնայուն կերտման, կազմավորման, հզորացման, ծաղկման մեջ է։ Ազգի ինքնությունը ծաղկում է, հզորանում է, երբ ազգը հավատարմությամբ հանձնառու է իր ինքնության պահպանման ու կենսագործման իր իսկ կյանքի մեջ։

Մեր ազգին ինքնությունը սկսեց Սուրբ Գրիգոր Լուսավորչին հոգևոր հեղափոխությամբ։ Մեր ազգի հոգևոր հեղափոխությանը եկավ միանալու Սուրբ Մեսրոպ Մաշտոցի մշակութային հեղափոխությունը։ Հետևաբար հոգևորը, ազգայինը, մշակութայինը դարձան մեկ ամբողջություն։ Անանջատելի, բայց անխառն ամբողջություն։

Պատմությունը հստակորեն ցույց է տալիս, որ երբ այդ ամբողջությունը զորեղ է, մեր ազգի ինքնությունը կմնա զորեղ։ Պատմության ընթացքին փորձեր արվեցին ներքին, մանավանդ արտաքին, այդ ամբողջությունը քանդել՝ ներքին թևերացումներ ստեղծելով։

Մեր ժողովուրդը գիտակից իր պատմության և մանավանդ հավատարիմ լուսավորության և մաշտոցյան հոգևոր ու ազգային հեղափոխության, մնաց ամրորեն կառչած իր ինքնությանը։

Եվ այսօր մեր եկեղեցին, որ այս պարագային Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը իր թպրեպանքով իր միաբանությամբ լցված է մեր ազգի ինքնությունը պահող ու պահպանող, հզորացնող ու հավերժացնող, արժեքների, իդեալների ու խորհրդանիշների կենսագործման, մեր ժողովրդի հավաքական կյանքում»,- ասել է նա:

Ամենից շատ դիտված

22:00 Մերօրյա Սարոյան եղբայրները. մեկը ՔՊ-ական թաղապետ է, մյուսը` դաշնակցական
20:43 Չարչրկված բենզալցակայանը պատկանել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի հորաքրոջը
19:48 Գյումրիում օտարերկրացի վարորդը բեռնատարով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
22:57 Նեթանյահուն և Թրամփը քննարկել են Իրանի դեմ հարվածները վերսկսելու հարցը
22:30 Ռուբինյանն իմ ղեկավարը չի, իմ ծառայողն ա, ինքն ինձնից շատ փող ա ստանում, որ պատգամավորներին ծառայություններ մատուցի. Էդգար Ղազարյան
22:09 Շենգավիթում հերթական անգամ թալանել են «Հավերժություն» սգո սրահը. կասկածյալի ինքնությունը պարզվել է
21:05 ՆԳՆ-ն պնդում է՝ Անի Ավետիսյանի ահազանգին արձագանքել են 10 րոպեի ընթացքում․ Ազատություն
07:17 Շեֆի «հա»-ին ո՞վ կարա չէ ասի. Սյունեցի պատգամավորները տեղները չենք գտնում. «Իրավունք»
20:04 Օրական 1,1 մլրդ դրամ․ ուր է տանում Հայաստանի պարտքային բեռը
12:23 Գագիկ Ծառուկյանը՝ տնտեսական խնդիրների մասին․ «Տնտեսությունը չի լինում արևմտամետ կամ ռուսամետ»