Արտաքին 2 տարի առաջ - 21:02 17-03-2024

Իրանը մտադիր է մինչև 2027 թվականը Իրաքի հետ առևտրի ծավալը հասցնել 20 մլրդ դոլարի

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնյան հայտարարել է, որ երկիրը նպատակադրած է մինչեւ 2027 թվականը տարեկան 20 միլիարդ դոլարի հասցնել առեւտուրը հարեւան Իրաքի հետ:

Ելույթ ունենալով Արտաքին տնտեսական հարաբերությունների համակարգող շտաբի վերջին նիստում՝ Իրանի արտաքին գործերի նախարարության Պարսից ծոցի գրասենյակի գլխավոր տնօրեն Ջահանբախշ Սանջաբին ասել է, որ Իրանը մտադիր է Իրաքի հետ առևտրաշրջանառության ծավալը մինչև 2027 թվականի վերջը հասցնել 20 միլիարդ դոլարի։

Իրանի արտաքին գործերի փոխնախարար Մեհդի Սաֆարիի գլխավորած պատվիրակության հանդիպումը տեղի է ունեցել Իրաքի և Սիրիայի հետ տնտեսական հարաբերությունների վերջին իրավիճակի վերանայման շուրջ:

Սաֆարին անդրադարձել է Իրանի Իսլամական Հանրապետության տնտեսական հարաբերությունների բազմազան չափերի նշանակությանն այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Իրաքը և Սիրիան և կոչ է արել ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածներին առավելագույն ջանքեր գործադրել՝ բոլոր ոլորտներում այս երկու երկրների հետ առևտրատնտեսական կապերի զարգացման համար։

Սաֆարին հավելել է, որ հիմք է ստեղծվել, որպեսզի երկրի տնտեսական ակտիվիստներն ու ձեռնարկատերերը մուտք գործեն սիրիական շուկա՝ նպատակ ունենալով վերակառուցել և իրականացնել զարգացման, տնտեսական և արդյունաբերական նախագծերը։

«Արտաքին գործերի նախարարությունը ջանք չի խնայի համագործակցելու ներքին տնտեսական ակտիվիստների հետ վերոհիշյալ երկու հարևանների հետ երկկողմ առևտուրը խթանելու համար»-, եզրափակել է նա։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է