Ներքին 2 տարի առաջ - 21:03 15-11-2023

ՀՀ ԶՈւ համազգեստի լոկ գույնը չի փոխվելու, կփոխվի նաև բովանդակությունը․ Սուրեն Պապիկյան

Պաշտպանության նախարարությունը այս տարի նախաձեռնել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի համազգեստի փոփոխություն։ Այս մասին ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

«Ուզում եմ ուշադրության հրավիրել առ այն, որ դա լոկ մի հագուստի գույնը մյուսով փոփոխելու նախաձեռնություն չէ, դա նաև բովանդակային փոփոխություն է։ Եվ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դա պետք է հանրության կարծիքը արտահայտի, զինվորականի հագուստը որակապես պետք է լինի շատ բարձր, հարմարավետ և համապատասխանի ներկա միջազգային չափորոշիչներին իր բոլոր բաղադրիչներով։ Այդ իսկ նպատակով մենք բաց մրցույթ ենք հայտարարել, նպատակ ունենալով ներգրավել Հայաստանում առկա բոլոր մասնագետներին, ովքեր կարող են ներկայացնել իրենց պատկերացումները նոր համազգեստի մասով։ Խոսքը վերաբերվում է բոլոր համազգեստներին։ Արդյունքը եղել է այն, որ մասնակցել են մի շարք ընկերություններ և որակավորման առաջին փուլը անցել են, սակայն երկրորդ փուլի համար միայն մեկ զորատեսակի համար են հայտ ներկայացրել։ Մնացածի մասով, ցավոք, մասնակիցներ չենք ունեցել»,- ասաց Պապիկյանը՝ հավելելով, որ ՊՆ-ն այդ ուղղությամբ աշխատում է միջազգային գործընկերների հետ։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը