Արտաքին 3 տարի առաջ - 13:00 05-06-2023

Վաշինգթոնը պնդում է՝ Թուրքիայի անկախ արտաքին քաղաքականությունը չի նշանակում առանցքի փոփոխություն

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեք Սալիվանը հայտարարել է, որ Թուրքիայի վարած անկախ արտաքին քաղաքականությունը չի նշանակում առանցքի փոփոխություն։ Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, այս մասին ամերիկացի պաշտոնյան ասել է CNN International-ին տված հարցազրույցում։

Պատասխանելով Թուրքիայում անցկացված նախընտրական քարոզարշավի ընթացքում հակաամերիկյան հռետորաբանության վերաբերյալ հարցին, Սալիվանն ասել է՝ պետք չէ չափազանցնել նման մեկնաբանությունները։

«Նման հռետորանաբանությունը կրկնվում է մինչ օրս և պետք չէ չափազանցնել այն մեկնաբանությունները, թե Թուրքիան հակաամերիկյան է»,- նշել է նա։

Սալիվանը միևնույն ժամանակ անդրադարձել է Թուրքիայի կողմից Ուկրաինային տրամադրվող օգնությանը։ «Պատկերացրեք թե Թուրքիան ինչ է արել Ուկրաինայի համար։ Ֆինանսական օգնություն է ապահովել։ Աջակցում են սեփական պաշտպանությանը միտված իրենց ջանքերին»,- հայտարարել է նա։

Սալիվանը նաև անհամաձայնություն է հայտնել այն տեսակետի հետ, որ Թուրքիան միտված է դեպի Արևմուտք:

Ամենից շատ դիտված

18:00 Գուդբայ, կապիտալ. «Արդշինբանկի» սեփականատերը վիթխարի գումար է դուրս բերում երկրից
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
14:07 5-րդ և 6-րդ դասարաններում դասագրքերի վարձավճարը զրոյանում է. ԿԳՄՍ նախարար
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
11:47 Ուկրաինան դրոններով հարվածել է Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին։
13:00 Թոշակի հույսին մնաք. ինչպես են 3 տարում 2 մլրդ դոլար խլելու
09:33 ՀՀ ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում. Լավրովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան
17:04 Դուք զննություն անցե՞լ եք, ո՞ր մուտքով եք ներս մտել. կաթողիկոսի փաստաբանը՝ դատախազներին
13:09 Փաշինյանն իրեն Աստծուց վեր է դասում՝ հարձակվելով Հայ առաքելական եկեղեցու վրա. Ռոբերտ Ամստերդամ