Արտաքին 38 րոպե առաջ - 18:19 15-10-2026

Էրդողանը վերջին անգամ կմասնակցի նախագահական ընտրություններին

Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերջին անգամ կառաջադրվի նախագահի պաշտոնում:

Այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական Մեհմեթ Ուչումը։

«Հիմնականում որոշված է, որ նախագահական հաջորդ ընտրությունները տեղի կունենան 2028 թվականի մարտ կամ ապրիլ ամիսներին։ Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գալիք ընտրություններում վերջին անգամ կառաջադրվի որպես թեկնածու»,- նշել է նա։