Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 10:48 28-11-2021

Օրենքով փոխվում է կրթության առանձնահատուկ պայմաններին ուղղված քաղաքականությունը

Հանրակրթության օրենքի փոփոխությամբ էապես փոխվում են կրթության առանձնահատուկ պայմաններին ուղղված քաղաքականությունն ու ներառական կրթության կարգավորումները։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը․

«Մասնավորապես, կրթության առանձնահատուկ պայմանների մասով տրվում է հետևյալ սահմանումը.

կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձ՝ խոսքի և լեզվի, հաղորդակցման, լսողության, տեսողության, ինտելեկտի (մտավոր), հուզական, վարքի, շարժունակության և այլ խնդիրներով պայմանավորված՝ ուսուցման հետ կապված դժվարություններ ունեցող անձ, որի կողմից հանրակրթական հիմնական ծրագրերը յուրացվելու համար անհրաժեշտ են կրթության առանձնահատուկ պայմաններ, ներառյալ՝ խելամիտ հարմարեցումներ։

Սրանով ֆունկցիաների խանգարման գործող մոտեցումից անցում է արվում դեպի երեխայի կրթության կազմակերպման միջավայրը՝ կախված տարբեր գործոններից։ Հատկապես կարևոր է լեզվի, հաղորդակցման, հուզական և վարքի բաղադրիչների ներմուծումը, որ թույլ է տալու երեխային հավելյալ աջակցություն տրամադրել, օրինակ, երբ կա լեզվական խնդիր, երբ առկա է հոգեբանական աջակցության կարիք ևն։

Հատուկ դպրոցի սահմանումից հանվել է հակասոցիալական վարք դրսևորող արտահայտությունը, ինչը նշանակում է, որ հակասոցիալական վարք դրսևորող երեխաների համար հատուկ դպրոց չի նախատեսվում ունենալ։

Հաշվի առնելով այն հանգամանք, որ երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատումը հնարավոր է միայն ծնողի դիմումի հիման վրա, այնինչ մեր իրողությունն այն է, որ կան ծնողներ, որոնք խուսափում են երեխայի կարիքի գնահատում անել՝ ի վնաս երեխայի, ավելացվել է, որ կարիքի գնահատում հնարավոր կլինի իրականացնել նաև խնամակալության և հոգաբարձության մարմնի որոշմամբ։ Սա թույլ կտա կանխել երեխաների մոտ առկա խնդիրների խորացումը և վաղ փուլում միջամտել։

Ֆինանսավորման բարձրացված չափաքանակի մոտեցումը փոխարինվում է առավել բովանդակային և հասցեական մոտեցմամբ, մասնավորապես, ամրագրվում է, որ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող երեխաների կրթության կազմակերպման գործընթացում խելամիտ հարմարեցումներ ապահովելու նպատակով պետական բյուջեի միջոցներից տրամադրվում է նպատակային ֆինանսավորում։

Հստակեցվել են նաև Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի, ՏՄԱԿ-ների գործառույթները։ Սահմանվել է ծրագրային ապահովման և տեղեկատվական շտեմարանի ներդրման պահանջը»։

Ամենից շատ դիտված

20:00 ՊԵԿ պաշտոնյան 46.7 միլիոն դրամ կորցնելու եզրին է
21:54 Մեր երեխեքի արածը ուրացան, ամեն ինչ ջնջեցին ու արժեզրկեցին․ զոհվածի մայր
23:23 Ռուսաստանը մտադիր չէ հրաժարվել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության նպատակներից. Լավրով
19:15 Ողբերգական դեպք՝ Լոռու մարզում․ Ալավերդիում Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմին
22:54 Լակոտապետություն չի, որ քնեն, հելնեն, մարդկանց դուրս շպրտեն. Մեսրոպ Մանուկյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
23:37 Արհեստածին Ադրբեջանում վերջին տարիների համար աննախադեպ իրավիճակ է. իրանագետ
09:30 Բուդկի պաշտպան անվանող թաղապետը եղել է «բինտի պաշտպան»
19:04 Ամուլսարը՝ որպես Հայաստանի պղծման մոդել․ Լևոն Զուրաբյան
18:51 ՀԿ-ների հայտարարությունը՝ Ամուլսարի հանքավայրի շահագործման և Հայաստանի միջազգային պարտավորությունների մասին
20:17 Սյունիքում 72-ամյա տղամարդը եռակցման աշխատանքներ կատարելիս ընկել է պատշգամբից և մահացել