Ուղիղ եթեր
Ներքին 46 րոպե առաջ - 09:30 13-10-2026

Բուդկի պաշտպան անվանող թաղապետը եղել է «բինտի պաշտպան»

Երեկ Աջափնյակի թաղապետարանի աշխատակիցները ցանկանում էին քանդել` ապամոնտաժել Շինարարներ փողոցի մի շարք շինություններ, որոնց տերերը օրվա ընթացքում տարբեր ակցիաներ էին իրականացնում։

Եվ ահա հիշյալ սեփականատերերին պաշտպանության եկած ԱԺ Մեսրոպ Մանուկյանին թաղապետ Սերոբ Սարգսյանը քանիցս անվանեց «բուդկի պաշտպան»` փորձելով վիրավորել վերջինիս։

Հակիրճ, իր ոճով տեղեկացնենք, որ հեղափոխությամբ ծնված թաղապետը մինչև մինչև 2018 թվականը եղել է բուքմեյքերական կետի աշխատող, և 2018 թվականից է ունեցել կարիերայի վերելք բացառապես Նիկոլ Փաշինյանի արյունոտ բինտը` վիրակապը, պաշտպանելու շնորհիվ։

Սարգսյանի ունեցվածքի երկրաչափական պրոգրեսիայի աճի մասին` առաջիկա հոդվածներից մեկում։

Հավելենք, որ հեղափոխության շնորհիվ Սարգսյանի կինն էլ հայտնվեց Արաբկիրի թաղապետարանում։