Ներքին 4 տարի առաջ - 19:21 01-03-2022

ՀԱԿ-ի աջակից թաղապետը կազատվի պաշտոնից

Երևանի քաղաքապետարանում առաջիկայում նոր փոփոխություններ են սպասվում` ինչպես որոշ աշխատակիցների, այնպես էլ թաղապետերի ազատմամբ։ Հրաչյա Սարգսյանի որոշմամբ՝ արդեն որոշ փոփոխություններ եղել են, օրինակ` Դավթաշենի թաղապետ Սաշա Կատվալյանին փոխարինեց Ռոման Համբարձումյանը։

Հաջորդն, ըստ տեղեկությունների, լինելու է ՀԱԿ-ի աջակից, Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ավետ Պողոսյանը։ Ըստ տեղեկությունների` Հրաչյա Սարգսյանի կարգադրությամբ` այս վարչական շրջանում ուսումնասիրություններ են կատարվում։

Oragir.news-ը կապ հաստատեց Ավետ Պողոսյանի հետ։ Մենք նրան հարցրինք, թե այս ամենն արդյո՞ք արվում է նրանից ազատվելու համար, այդ ուսումնասիրություններն ինչի՞ն են վերաբերում, ասաց` հարցերի չի պատասխանում։

Ալբինա Բարեղամյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում