Ուղիղ եթեր
Ներքին 51 րոպե առաջ - 16:40 13-10-2026

Արարատի մարզում բախվել են ՀՀ ՊՆ «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն. կան վիրավորներ

Այսօր՝ հոկտեմբերի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14:10-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի Վեդի բնակավայրի վարչական տարածքում՝ Հրեշտակների ձոր տանող ճանապարհին, բախվել են ՀՀ Պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա» մակնիշի ավտոմեքենան։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած Վեդու հիվանդանոցի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել են հիվանդանոց։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի ծառայության ավագ տեսուչներ Սահակ Թադևոսյանի, Արթուր Կոծինյանի և օրվա պատասխանատու, վաշտի հրամանատար Վահան Սանթելյանի գլխավորությամբ։

Դեպքի վայր է ժամանել ՀՀ Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության Արարատի բաժնի պետ Օղիկյանը։

Վթարի մասին Ռազմական ոստիկանության Արարատի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: