Արտաքին 1 ժամ առաջ - 23:23 12-10-2026

Ռուսաստանը մտադիր չէ հրաժարվել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության նպատակներից. Լավրով

Ռուսաստանը մտադիր չէ հրաժարվել Ուկրաինայում իր ռազմական նպատակներից՝ չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարած «էներգետիկ հրադադարին»։

Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ մեկնաբանելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ հրադադարի վերաբերյալ հայտարարությունները։

Լավրովի պնդմամբ՝ Ուկրաինայի նախագահը փորձում է հրադադարի միջոցով ժամանակ շահել, վերականգնել ուժերը և Արևմուտքից նոր զինատեսակներ ստանալ։

«Չեմ կարծում, որ նա արժանի է այդ դադարին։ Չեմ կարծում նաև, որ մենք հերթական անգամ կհավատանք նրա երաշխիքներին ու խոստումներին։ Նախագահ Պուտինը հստակ ասել է՝ մենք շարունակում ենք հատուկ ռազմական գործողության նպատակների իրականացումը։ Մենք երբեք չենք փոխել դրանք»,- հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարարը։