Իրանն ամրապնդում է իր օդային պաշտպանությունը, հայտարարել է պաշտպանության նախարարի թեկնածու Մեհրդադ Էհլակին։
Իրանի կառավարությունը Մեհրդադ Էհլակիին ներկայացրել է խորհրդարանին՝ որպես պաշտպանության նախարարի թեկնածու, հաղորդում է Fars լրատվական գործակալությունը՝ հղում անելով խորհրդարանական աղբյուրին։
«Մենք լրջորեն աշխատում ենք օդային պաշտպանության ամրապնդման ուղղությամբ և հույս ունենք, որ այս ոլորտին այժմ ավելի շատ ուշադրություն կդարձվի», - IRNA -ն մեջբերում է Էհլակիի խոսքերը։