Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 14:19 03-02-2022

Վարչապետը հայտարարեց, որ շատ մոտ են արձանագրելու տարածաշրջանային կոմունիկացիաների բացման առաջին արդյունքները

Երևանում քննարկվել է Երասխ- Ջուլֆա-Օրդուբադ- Մեղրի- Հորադիզ երկաթգծի կառուցման հարցը:

Այս մասին Կառավարության նիստի ժամանակ տեղեկացրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մանրամասներ ներկայացնելով ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի, «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ նախագահ Օլեգ Բելոզյորովի և ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի՝ փետրվարի 2-ի հանդիպումից:

Փաշինյանը հայտարարեց` շատ մոտ են արձանագրելու տարածաշրջանային կոմունիկացիաների բացման եռակողմ աշխատանքային խմբի առաջին գործնական արդյունքները, քանի որ փետրվարի հանդիպումն ամբողջությամբ եղել է գործնական և նվիրված է եղել Երասխ– Ջուլֆա–Օրդուբադ– Մեղրի–Հորադիզ երկաթուղային գծի կառուցման աշխատանքներին:

« Մենք արդեն այդ թեմայով պայմանավորվածություններ ձեռք ենք բերել, որոնց անբաժանելի մաս է այն հանգամանքը, որ մենք պետք է այդ երկաթուղին կառուցենք, և երկաթուղին պետք է գործի ՀՀ տարածքում` ՀՀ օրենսդրության շրջանակներում, Ադրբեջանի տարածքում` Ադրբեջանի օրենսդրության շրջանակներում, և երեկվա այցը, ըստ էության, գործնականացմանն էր ուղղված»,– ասաց Փաշինյանը:

Վարչապետը հայտնեց, որ արդեն քննարկվում են տեխնիկական առաջադրանքի ձևակերպման հարցերը, նաև նախագծման հարցերը, նաև շինարարության մեկնարկի և ֆինանսավորման հարցերը:

«Իրադարձություններից առաջ ընկնել պետք չէ, բայց այս դինամիկայով շարունակվելու դեպքում մենք կարող ենք վստահություն հայտնել, որ առաջիկայում այդ հնարավորությունն իրագործելը դառնում է իրատեսական»,-ասաց նա:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն իր հերթին հավելեց, որ երկաթգծի վերականգնման հետ կապված ունենալու են երկկողմ շփումներ, որովհետև ենթակառուցվածքի օպերատորը «Հարավկովկասյան երկաթուղիներ»-ն է:

«Ըստ այդմ, մենք ճիշտ ենք համարում այս փուլից ծրագրի հետ կապված առաջընթացներում ինտենսիվ փորձագիտական շփումներ ունենալ նաև երկկողմ հարթակում, որովհետև նախագծային փուլից սկսած՝ ճիշտ է, որ օպերատորի հետ մեր համագործակցությունը սերտ լինի, որպեսզի նախագիծն ունենա այնպիսի տրամաբանություն, որ դրանից հետո անմիջապես կառուցվի ու հետո անմիջապես շահագործվի առանց խոչընդոտների:

Կարծում եմ, որ «Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը աշխարհի լրջագույն կառույցներից մեկն է և այն ներուժը, փորձը և տեղեկատվությունը, որին նրանք տիրապետում են, իհարկե, շատ կարևոր է այս նախագծի իրականացման և հետագա շահագործման համար: Նաև պետք է նշել, թե ինչ խոսքերի վերադասավորում տեղի կունենա` Հյուսիս-հարավ, թե Արևելք-Արևմուտք լոգիստիկ ուղղությունները, այդ ներուժի գնահատականի մեջ համագործակցության արդյունքում ունենալու ենք համապարփակ տեղեկատվություն, որը հնարավորություն կտա գնահատել այս ծրագրի եկամտաբերությունը և ապագա ֆինանսական մոդելի ճիշտ կառուցումը», - ասաց Գրիգորյանը:

Ամենից շատ դիտված

21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
21:46 «Հղիությունը բոլորիս մոտ տարբեր է ընթանում»․ Սոնա Եսայանը՝ իր առօրյայի մասին
22:15 Մոսկվայում կայացել է Նիկիտա Սիմոնյանի անվան մրցանակի հանձնման առաջին արարողությունը
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
22:01 Իմ մենահամերգները պարզապես համերգներ չեն․ Հասմիկ Կարապետյանը՝ հանդիսատեսի հետ կապի մասին
22:30 Մեր երկրում ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվում, բանակում էլ նման դեպքերը շարունակվելու են. հարցում
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
08:45 ՀՀ խնդրանքով հետաձգվել է ՌԴ-ի դեմ բողոքի քննությունը․ ի՞նչ է թաքցնում Պապոյանը․ «Ժողովուրդ»
22:54 Իշխանության ոչ մի արձագանք՝ բանակում հերթական ողբերգական դեպքի առիթով. քաղաքական «էլիտան» խաշ էր վայելում

Ձեզ գուցե հետաքրքրի