Ներքին Միտք 1 ժամ առաջ - 22:54 02-11-2026

Իշխանության ոչ մի արձագանք՝ բանակում հերթական ողբերգական դեպքի առիթով. քաղաքական «էլիտան» խաշ էր վայելում

Քաղաքագետ Հակոբ Բադալյանը տելեգրամյան ալիքում գրում է.

Քաղաքական իշխանության եւ ոչ մի արձագանք՝ հոկտեմբերի 31–ին բանակում հերթական ողբերգական դեպքի առիթով, որ գրանցվել է այն օրը, երբ քաղաքական «էլիտան» խաշ էր վայելում Արաբկիրի բակերում։ Այս ողբերգությունները դարձել են պարզապես «սովորական» մի բան։

Դա անթույլատրելի է։ Դա պետք է դառնա քաղաքական եւ քաղաքացիական օրակարգ։ Քաղաքացիկան «բյուրոկրատիան», որ մի ժամանակ աղմուկ էր հանում բանակում անգամ ճանճի տզզոցից, այսօր տեղավորվել է քաղաքական իշխանության լանջերին եւ լուռ վայելում է հարմարավետությունը։ Պետք է ձեւավորվի քաղաքացիական նոր միջավայր, նոր հանրային սեկտոր, որպեսզի բանակում ողբերգակա զարգացումները չլինեն եզակի իրավապաշտպանների ուշադրության առարկա, այլ լինեն ինստիտուցիոնալ արձագանքի ենթակա, որպեսզի իշխանությունը այդ ամենի համար ունենա քաղաքական պատասխանատվության պարտավորվածություն։

Այս հարցը պետք է ինստիտուցիոնալ մակարդակում օրակարգայնացնի նաեւ քաղաքական ընդդիմությունը։ Ընդ որում, դա պետք է անել թերեւս ոչ թե հարցը պարզապես բարձրաձայնելով, այլ հենց ինստիտուցիոնալացված, այսինքն մասնագիտական քննարկումներով ուղեկցելով, որոնց նպատակը կլինի հանրությանը ներկայացնել զինուժի կառավարման կոնցեպտուալ առաջարկներ ու այլընտրանքներ։

Ամենից շատ դիտված

10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
08:42 ԱՄՆ-ն խթանում է ռուսական գազի տարանցումը Ուկրաինայի միջոցով․ Եվրոպան դեմ է․ WSJ
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
13:30 Այս տարվա նոյեմբերին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից ցածր, տեղումների քանակը՝ նորմայից ավելի. Գագիկ Սուրենյան
14:40 Եվա Բաղդասարյանը նշել է որդու 11 ամսականը՝ ընտանեկան տեսանյութով
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը