Ներքին 1 ժամ առաջ - 23:32 02-11-2026

Ինչու է Փաշինյանը մեկնում Բրյուսել․ Արմեն Աշոտյանը փակագծեր է բացել

Ո՞ւր է իրականում վաղը գնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը «Ֆեյսբուքի» իր էջում տեսանյութ է հրապարակել՝ փորձելով բացել որոշ փակագծեր։

Նա հիշեցրեց, որ հայտարարվել է, թե Փաշինյանը վաղը մեկնելու է Բրյուսել՝ մասնակցելու Եվրոպական Միության ընդլայնման հարցերով գագաթնաժողովին։

«Սա մասնակի ճշմարտություն է։ Այո՛, Եվրոպական Միության ընդլայնման հարցերով գագաթնաժողովը տեղի է ունենալու Բրյուսելում, սակայն նոյեմբերի 15-ին և 16-ին։ Վաղվա միջոցառումը կազմակերպված է ոչ թե Եվրոպական Միության պաշտոնական մարմինների, այլ «Euronews» հեռուստաընկերության կողմից, որը մասնավոր հեռուստաընկերություն է և այդպիսի քաղաքական օրակարգով, բարձրաստիճան քննարկում է կազմակերպել, որին մասնակցելու են մի շարք երկրների ղեկավարներ»,– նշեց ՀՀԿ փոխնախագահը։

Նա տեղեկացրեց նաև, որ Եվրոպական ընդլայնման հարցերով պաշտոնական միջոցառմանը Հայաստանը հրավիրված չէ, դրան Նիկոլ Փաշինյանը չի՛ մասնակցելու՝ ի տարբերություն բալկանյան և հետխորհրդային միության երկրների այլ ներկայացուցիչների, բացի Վրաստանից։

«Վրաստանի հարցը պարզ է, մաքուր քաղաքական է։ Իսկ Նիկոլ Փաշինյանին և Հայաստանին՝ իր դեմքով, չեն հրավիրել Եվրոմիության ընդլայնման հարցերով իրական, պաշտոնական միջոցառմանը հասկանալի պատճառներով, որովհետև եվրոպացիք էլ շատ լավ գիտեն, որ անկախ այստեղ տարածվող քաղցրահամ կտերից Եվրամիության այդ հեռանկարը տեսանելի ապագայում չունենք։ Ուստի վաղը, երբ պաշտոնական քարոզչությունը ձեզ հերթական անգամ եվրահեքիաթ կպատմի՝ ցույց տալով Բրյուսելից կադրեր Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ, իմացե՛ք, որ դա ձեռի հետ, այսպես ասած, կոոպերատիվ միջոցառում է»,- վստահեցրեց Աշոտյանը։

Նա կոչ արեց նկատի ունենալ, որ «Euronews»-ը հեղինակավոր, մասնավոր կազմակերպություն է, բայց ադրբեջանա-թուրքական կապիտալով, որի կազմակերպած քննարկումն ընթացիկ է, այլ ոչ թե պաշտոնական։

Ամենից շատ դիտված

10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
08:42 ԱՄՆ-ն խթանում է ռուսական գազի տարանցումը Ուկրաինայի միջոցով․ Եվրոպան դեմ է․ WSJ
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
13:30 Այս տարվա նոյեմբերին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից ցածր, տեղումների քանակը՝ նորմայից ավելի. Գագիկ Սուրենյան
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
14:40 Եվա Բաղդասարյանը նշել է որդու 11 ամսականը՝ ընտանեկան տեսանյութով