Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 2 տարի առաջ - 12:00 18-03-2024

Գալիս է խաշ ուտելու կամ էլ քյալլա․ հարցում՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի այցի մասին

Մեկնարկել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի այցը Ադրբեջան, ասվում է X-ում դաշինքի գրառման մեջ։ Նախատեսված են հանդիպումներ երկրի նախագահի, արտաքին գործերի և պաշտպանության նախարարների հետ։

Պաշտոնյան Բաքվից հետո կայցելի Վրաստան և Հայաստան։

Oragir.News-ը շրջեց մայրաքաղաքի փողոցներով, անցորդներից հետաքրքրվելով՝ իրենց կարծիքով՝ ինչո՞ւ է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը գալիս Հայաստան։

Հարցվածներից մի քանիսի կարծիքով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Հայաստանի համար ոչինչ չի անելու, նրա միակ նպատակը մեզ մոտ հաց ուտելն է։
«Բարով գա, գալիս է խաշ ուտելու կամ էլ քյալլա»,- ասաց մի տղամարդ։

Մի տղամարդ էլ, հարցին ի պատասխան, ասաց, որ Յենս Ստոլտենբերգը գալիս է, որ հեռացնի գործող իշխանությանը․ «Գալիս է, որ այս ապուշներին հանեն։ Երկիր վերջացրին ու սա սկսել է նախկիններից, բոլորին ձեռք է տալիս այս վիճակը»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

19:08 Արտառոց դեպք՝ Գեղարքունիքի մարզում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ
11:00 ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը նաև հեռացվել է ԱԺ աշխատակազմից
11:16 Անի Ավետիսյանի և որդու լուսանկարը՝ հիվանդանոցից. տղան ևս վիրավորվել է ադրբեջանցու հարձակումից
09:05 Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, պարեկները վնասազերծել են զինված անձին
13:17 Զելենսկին չափն անցել է. Մասկը կարծում է, որ Ուկրաինային նոր նախագահ է պետք
17:48 Ինչպես է Պուտինը նշել ծննդյան օրը. Պեսկովը մանրամասներ է հայտնել
15:41 Նոյեմբերյանում 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է
14:28 Զելենսկին վայելում է ուկրաինացի ժողովրդի աջակցությունը, և հենց նա ունի ընտրելու իրավունքը. Սիբիգան՝ Թրամփին
22:24 Վեց նման հարձակում, և Yandex-ը կմնա առանց ենթակառուցվածքների. Լեոնիդ Յուլդաշև
09:31 Հարձակում` Էր Ռիադի օդանավակայանի վրա․ կա 12 զոհ, ավելի քան 300 վիրավոր