Հաճոյանալու մաստեր-կլասս է ցուցադրում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից նախօրեին Հայկ Սարգսյանի հետ միաժամանակ հեռացված Ավետիք Օրդյանը։
Նա իր ֆեյսբուքյան էջում գրեթե 5 րոպեն մեկ ի փառս ՔՊ֊ի և Նիկոլ Փաշինյանի տարբեր հրապարակումներ է անում։

«Նվիրվածության» նման դրսևորումները, սակայն, չեն ազդել ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի վրա, և Օրդյանը, մեր տեղեկություններով, նաև ազատվել է Ազգային ժողովի իր հաստիքից։
Եթե այս միտումը վերաբերում է բոլոր հեռացվածներին, նշանակում է` Հայկ Սարգսյանին ևս դժնդակ օրեր են սպասվում։