Ներքին 1 ժամ առաջ - 17:35 10-10-2026

2 տարի աշխատակիցներից ամիսը 50 հազար դրամ է պահանջել․ Բյուրակնի դպրոցի նախկին տնօրենը կալանավորվել է

Անահիտ Չալիկյան

Լրագրող

Շիրակի մարզի Ամասիա համայնքի Բյուրակնի միջնակարգ դպրոցի նախկին տնօրեն Լուսինե Մելիքյանը մեկ ամսով կալանավորվել է։ Oragir.News-ի տեղեկություններով՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու որոշում է կայացվել կաշառք տալու և ստանալու կասկածանքով սկսված ուսումնասիրությունների շրջանակում։

Oragir.News-ի տեղեկություններով՝ խոսքը շուրջ երկու տարի դպրոցի աշխատակիցներից յուրաքանչյուր ամիս 50 հազար դրամ պահանջելու մասին է։ Կաշառք տալու և ստանալու կասկածանքով Ամասիայի ոստիկանությունը նախ ուսումնասիրություններ է սկսել, կազմված փաստաթղթերն էլ ուղարկել է Հակակոռուպցիոն կոմիտե։

Նշենք, որ Լուսինե Մելիքյանը երկար տարիներ ղեկավարել է Բյուրակնի միջնակարգ դպրոցը, իսկ ավելի ուշ նույն հաստատությունում զբաղեցրել կրթական աջակցությունների և դաստիարակչական աշխատանքների համակարգողի պաշտոնը։

Բյուրակնի դպրոցում, սակայն, խնդիրները միայն այս միջադեպով չեն սահմանափակվել։ Հաստատությունում երկար ժամանակ լարված մթնոլորտ է եղել։ Աշակերտների ծնողները բազմիցս դժգոհություններ ու բողոքներ են ներկայացրել՝ բարձրաձայնելով տնօրենի ենթադրյալ անօրինական գործողությունների մասին։ Լարված են եղել նաև տնօրենի և ուսուցիչների մի մասի միջև հարաբերությունները։

Ծնողների բողոքների թվում եղել են նաև երեխաներին առողջական խնդիրներ ունեցող ներկայացնելու և ներառական կրթության ծրագրում ընդգրկելու վերաբերյալ պնդումները։ Ըստ ներկայացված տեղեկությունների՝ դպրոցում սովորող 74 աշակերտից 43-ը համարվել են ներառական կրթության կարիք ունեցող։

Բյուրակնի դպրոցի շուրջ ստեղծված իրավիճակով նախկինում հետաքրքրվել են նաև իրավապահները։ Շիրակի մարզի դատախազությունը քրեական վարույթ է նախաձեռնել Քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի հատկանիշներով՝ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ կամ ձևաթղթեր կեղծելու, իրացնելու կամ օգտագործելու առնչությամբ։

Բյուրակնի դպրոցը կրկին հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում։ Տարիներ շարունակ ծնողների դժգոհությունների և դպրոցի ներսում լարվածության մասին ահազանգերից հետո այժմ քննության առարկա են դարձել նաև աշխատակիցներից գումար պահանջելու վերաբերյալ տեղեկությունները։


Անահիտ Չալիկյան

Ամենից շատ դիտված

22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
22:55 Թրամփն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
13:40 Կրկին զոհ՝ բանակում. հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով
21:44 Տաթև Ասատրյանը բնակարան է նվիրել փոքրիկ Նժդեհին՝ իրականացնելով նրա սեփական տան երազանքը
20:25 Ճտերն աշնանն են հաշվում. ես չեմ պարտվել, Փաշինյանը չի հաղթել. Սամվել Կարապետյան

Ձեզ գուցե հետաքրքրի