Կրիշտիանու Ռոնալդուի մայր Դոլորեշ Ավեյրուն արձագանքել է որդու շուրջ ստեղծված սկանդալային իրավիճակին: Պորտուգալիայի հավաքականի ավագը դանիացիների դեմ Ազգերի լիգայի երրորդ տուրի հանդիպումից առաջ լքել էր ազգային թիմի ճամբարը գլխավոր մարզիչ Ժորժի Ժեզուշի հետ կոնֆլիկտի պատճառով:
«Ես տխուր եմ, դա նորմալ է։ Դա շոկ էր։ Որդիս կարող էր դուրս գալ շքերթի դռնով, բայց դուրս եկավ հետևի դռնով:
Աստված ամեն ինչի մասին կհոգա։ Ես մի քիչ լաց եղա։ Դա նույնպես լավ է զգացմունքներն արտահայտելու համար։
Մենք պետք է հաղթահարենք սա։ Սարսափելի ոչինչ չկա։ Նա շատ բան է տվել Պորտուգալիային, այնպես որ միշտ կմնա դրա մի մասը։ Նա միշտ հերոս է եղել Պորտուգալիայի համար»,- Դոլորեշ Ավեյրուի խոսքերը մեջբերում է A Bola-ն: