«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ օրաթերթը տեղեկացավ, որ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն իր թիմակիցների հետ քննարկել է մայրաքաղաքի խցանումների դեմ պայքարի հերթական տարբերակը՝ Երևանի կենտրոնը Նոր Նորքի զանգվածին կապող ճոպանուղու կառուցման գաղափարը։
Սակայն այս պահին խոսքը դեռևս գաղափարի մասին է։ Հայտնի չէ՝ որտեղից որտեղ է անցնելու ճոպանուղին, քանի ուղևորի համար է նախատեսված լինելու, ինչ միջոցներով է կառուցվելու, որքան է արժենալու, և ամենակարևորը՝ չկա անգամ պատրաստի նախագիծ։
Ժողովուրդ օրաթերթը տեղեկացավ, որ փաստացի, քաղաքային իշխանությունը շրջանառության մեջ է դնում մի գաղափար, որի իրականացման մեխանիզմները դեռևս հստակ չեն։ Միայն ասում են՝ շրջանայինից պետք է մասիվ բարձրանա»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։