Մամուլ 1 ժամ առաջ - 07:55 25-11-2026

Նեղացել է ՔՊ-ից ու Սուրեն Պապիկյանից․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ստեփանավանի համայնքապետի ՔՊ-ական թեկնածու, Լոռու Բերդի նախկին համայնքապետ Արայիկ Ներսիսյանը նեղացել է ՔՊ-ից ու հատկապես ընտրությունների կուրատոր Սուրեն Պապիկյանից եւ որոշել է չմասնակցել ավագանու նիստերին:

Թերթը գրել էր, որ ընտրություններում հաղթած Արմեն Գրիգորյանը, որն առաջադրվել էր «Գործարար» կուսակցությամբ եւ կրկին համայնքապետ է դարձել, որոշել է պատժիչ միջոցներ ձեռնարկել, ավագանու նիստերից բացակայողներին նկատողություն տալ՝ փորձելով նրանց բերել նիստերին կամ ստիպել վայր դնել մանդատը։

Մեզ պատմեցին, որ Արայիկ Ներսիսյանին մինչ ընտրությունները ՔՊ-ականները վստահեցրել են, որ վարչական ողջ ռեսուրսն իր օգտին են աշխատեցնելու, ասել են նաեւ, որ Գրիգորյանն իր ձայները տալու է իրեն՝ ինքն է համայնքապետ ընտրվելու, բայց հակառակը եղավ, եւ հիմա Ներսիսյանը, ըստ մեր աղբյուրի, չի ուզում ավագանու նիստերին մասնակցել, մանավանդ որ մինչեւ ընտրություններն էլ, ասում են, անձնական թեմա է ունեցել Գրիգորյանի հետ, նույնիսկ բանը հասել է քաշքշուկի»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

17:59 Հացավանի դպրոցում տնօրենի թոռը բռնություն է գործադրել աշակերտի նկատմամբ, իսկ տնօրենը կոծկել է ու մեղադրել տուժածին. ահազանգ
18:24 1 ամսից ավելի կա՛մ կանգնած եմ եղել, կա՛մ պառկած, նստելու տեղ չի եղել. Քոչարյանը՝ ՔԿՀ-ի մասին
18:11 Աննան ու Ժաննան, փեղկն ու մեղքը. Հայկ Դեմոյան
14:04 9-րդ դասարանցիներին հանձնարարում են քրեական ենթամշակույթը խրախուսող ռուսական սերիալ դիտել. Հովհաննես Դանիելյան
14:10 Ադրբեջանի նախաձեռնությամբ իրականացվող «Զանգեզուրի միջանցքը» կապահովի Ադրբեջանի մայրցամաքային մասի և Նախիջևանի միջև անխոչընդոտ կապը. Ալիև
19:00 Խորհրդային տարիներին ծնվածների անձնագրերում ԽՍՀՄ պետք է գրեն, ոչ թե Ադրբեջան. Արտակ Բեգլարյան
20:23 Գեղարքունիքի մարզում բախվել են «Hyundai»-ն, «Subaru»-ն և «ՎԱԶ 2107»-ը. կան վիրավորներ
13:00 «Քո Սահմանադրությունը» բելառուսացման դուռ է բացում
19:36 Ամասիայում՝ նախկին ընդդիմադիրն ընդդեմ նախկին ՔՊ-ականի եղբոր, Աշոցքում՝ ՔՊ-ն առանց մրցակիցների
16:16 Ջրվեժում հայտնաբերվել է դատարանի դահլիճից փախուստի դիմած 34-ամյա տղամարդը