Armsort.am-ը տեղեկացնում է, որ Պեպ Գվարդիոլան անդրադարձել է Կրիշտիանու Ռոնալդուի՝ Պորտուգալիայի ազգային հավաքականից հեռանալու որոշմանը՝ կոչ անելով երկու կողմերին էլ քայլ անել դեպի հաշտեցում և կազմակերպել լեգենդար հարձակվողին արժանի հրաժեշտ։
Իսպանացի մասնագետը համոզված է, որ Ռոնալդուի դերը պորտուգալական ֆուտբոլում շատ ավելի մեծ է, քան նրա անհատական ռեկորդները, և նրա 23-ամյա ուղին չի կարելի ստվերել վերջին ամիսների տարաձայնություններով։
«Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան պետք է ապահովի Կրիշտիանու Ռոնալդուի կարիերայի արժանապատիվ ավարտը։ Երկու կողմերն էլ պետք է ջանքեր գործադրեն պատշաճ հրաժեշտ կազմակերպելու համար։
Ռոնալդուն չպետք է այսպես հեռանա Պորտուգալիայի հավաքականից, նրան չի կարելի այսպես ճանապարհել։
Նա անչափ կարևոր ֆուտբոլիստ է եղել ոչ միայն իր և երկրի, այլև պորտուգալացի ապագա սերունդների համար։ Կան բացառիկ խաղացողներ, և Կրիշտիանուն նրանցից մեկն է։ Այս իրավիճակը պետք է շտկվի․ պետք է կազմակերպել տոնակատարություն, որի ընթացքում նա կզգա իր ժողովրդի սերը։ Իսկ ինքն էլ պետք է քայլ անի և ասի՝ եկեք մոռանանք տեղի ունեցածը»,- նշել է Գվարդիոլան։
Մարզիչն ընդգծել է, որ ֆուտբոլիստի ամբողջ կարիերան չի կարելի գնահատել մեկ-երկու ամսվա իրադարձություններով կամ առանձին մարդկանց հետ ունեցած կոնֆլիկտներով․
«Մեծ ֆուտբոլիստները պետք է հեռանան գլխավոր մուտքով։ Նրանք արժանի են դրան՝ հաշվի առնելով այն ամենը, ինչ տվել են ֆուտբոլին, իսկ ֆուտբոլը պարտավոր է գնահատել նրանց ներդրումը»։
Մանրամասները՝
armsport.am կայքում։