Ներքին Տեսանյութ 56 րոպե առաջ - 23:54 25-11-2026

Ավոյի կյանքը՝ կինոէկրանին․ ֆիլմի պրեմիերան՝ նրա ծննդյան օրը

Այսօր՝ նոյեմբերի 25-ին, Մոնթե Մելքոնյանի ծննդյան տարեդարձն է, և հենց այս խորհրդանշական օրը մեծ էկրան բարձրացավ նրա կյանքին ու անցած ուղուն նվիրված ֆիլմը։

Genetic Production-ի նկարահանած ֆիլմը հիմնված է իրական փաստերի վրա և ներկայացնում է Մոնթե Մելքոնյանի կյանքի պատմությունը, անցած ուղին ու նրա կերպարը։

Ֆիլմի պրոդյուսերը Նոնո Սարգսյանն է, ռեժիսորը՝ Սուրեն Սաֆարյանը։ Գլխավոր դերերում հանդես են եկել Վլադիմիր Մսրյանը, որը մարմնավորում է Մոնթե Մելքոնյանին, և Հռիփսիմե Նահապետյանը, որը մարմնավորում է Սեդայի կերպարը։

Ֆիլմի ստեղծման ընթացքում ստեղծագործական թիմը բախվել է նաև մի շարք դժվարությունների, մասնավորապես պատերազմական տեսարանների նկարահանման ժամանակ. «Մենք դիմել ենք Պաշտպանության նախարարություն, որպեսզի կարողանանք նկարահանել պատերազմական տեսարանները, սակայն մեզ մերժել են աջակցել»,- նշեց Նոնո Սարգսյանը:

Ֆիլմի որոշ տեսարաններ նկարահանվել են Լիբանանում: «Լիբանանում տեսարան ունենք, որը նկարահանել ենք հենց տիկին Սեդայի հայրական տանը»,- ընդգծեց պրոդյուսերը:

Հատկանշական է, որ ֆիլմի ստեղծման ընթացքում դերասանական կազմի ընտրության հարցում ևս սկզբունքային մոտեցում է ցուցաբերվել․ նկարահանումներին չեն ներգրավվել այլազգի դերասաններ, մասնավորապես՝ թուրք և ռուս դերասաններ։

Ֆիլմի ցուցադրության ընթացքում հանդիսատեսի ուշադրությունը գրավեց նաև, որ ֆիլմում չէին նկարահանվել Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, ինչպես նաև Սամվել Բաբայանը։

Ինչ վերաբերում է դերասանական խաղին, ապա այն բավական տպավորիչ էր։ Դերասանները կարողացել էին փոխանցել իրենց մարմնավորած կերպարների հույզերն ու ապրումները՝ հանդիսատեսին տեղափոխելով Մոնթեի կյանքի պատմության տարբեր փուլեր։

Ֆիլմի ցուցադրության ավարտին բեմ բարձրացան պրոդյուսեր Նոնո Սարգսյանը, ռեժիսոր Սուրեն Սաֆարյանը և գլխավոր դերակատար Վլադիմիր Մսրյանը։

Նրանք շնորհակալական ելույթներով հանդես եկան՝ շնորհակալություն հայտնելով ֆիլմի ստեղծմանն ու իրականացմանն աջակցած բոլոր մարդկանց, ինչպես նաև ներկա հանդիսատեսին։

Տեսանյութ:

Ամենից շատ դիտված

11:03 Քաղաքի կառավարման ղեկին հայտնվածները որոշել են` ովքեր ունեն 2010 թ.-ից ցածր մեքենա չեն կարողանա մուտք գործել մայրաքաղաք. Գևորգ Ստեփանյան
18:45 Փաշինյանը չպետք է հրաժարական տա ու տուն գնա. նա պետք է դատապարտվի ցմահ ազատազրկման․ Հարութ Սասունյան
14:55 Գերմանիայում հայ ընտանիքի 5 անդամի են տանը մահացած հայտնաբերել
12:30 Տիրադավին պարգևատրեցին, կաթողիկոսի անունը շրջանցեցին. ավագանու անդամը՝ Փաշինյան-Սիոն գործարքի մասին
16:00 Հանրային ճնշումը կհանգեցնի իշխանափոխության
18:00 Եթե սուտ լուր է, խի՞ դատի չեն տալիս․ 3 օրում 220-240 խոզ է վաճառվել, գնացեք գյուղ, նայեք՝ որտեղ են թաղել անկածներին
15:28 Այսօր հայ ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն է․ Ավոն կդառնար 69 տարեկան
13:30 4.9 միլիոն դրամ՝ վարչապետի խորհրդականի ՀԿ-ին
07:41 Ճոպանուղի՝ խցանումների դեմ․ «Ժողովուրդ»
10:00 Ինքնիշխանություն՝ ըստ ՔՊ-ի. ՀԿԵ տնօրենների խորհրդում ՀՀ-ն այլևս ներկայացուցիչ չունի