Այսօր՝ նոյեմբերի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 21:00-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ մաքսային կոմիտեի հարևանությամբ, բախվել են «Nissan Altima» և «Toyota» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «Nissan Altima»-ն այնուհետև բախվել է վթարի հարևանությամբ գործող բենզալցակայանի գովազդային սյանը, ապա բազալտե եզրաքարին և գլխիվայր հայտնվել բենզալցակայանի տարածքում։
Ավելին՝ սկզբնաղբյուր
կայքում: