Ներքին Միտք 1 ժամ առաջ - 22:53 25-11-2026

Սահմանադրության այս նախագիծը ոչ միայն ալիևյան և հակահայկական է, այլև՝ բացահայտ հակաեվրոպական. Աշոտյան

Սահմանադրության նոր նախագծում Նիկոլ Փաշինյանը ոչ միայն չի ներառել Եվրամիությանն անդամակցելու ձգտման մասին որևէ դրույթ, այլև գրել է այնպիսի բաներ, որոնք ընդունվելու դեպքում ընդհանրապես բացառելու են Հայաստանի երբևէ ԵՄ անդամ դառնալու հնարավորությունը։

Այս մասին գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Ուշադիր նայեք, թե ինչ նորամուծություններ են ներառվել այս նախագծում՝
• դատաիրավական համակարգի և ԲԴԽ-ի կազմավորման վերաբերյալ,
• դատավորների վեթինգի մասին,
• օրենքին հետադարձ ուժ տալու վերաբերյալ,
• քաղաքացիությունից զրկելու թեմայով և այլն։

Այս դրույթները ոչ միայն բացակայում են գործող Սահմանադրությունում, այլև ամբողջությամբ հակասում են Եվրոպական միության ստանդարտներին։
Եթե այս փոփոխություններն ընդունվեն, Եվրամիությունը Հայաստանին պարզապես մերժելու է։

Ինչո՞ւ։
Որովհետև ԵՄ-ն ունի անդամակցության հստակ չափորոշիչներ՝ Կոպենհագենյան կրիտերիաները, որոնք բաժանված են 3 խմբի (քաղաքական, տնտեսական, իրավական) և ներառում են 35 բանակցային ուղղություն։

Եթե երկիրը հայտ է ներկայացնում անդամակցության, ապա պարտավոր է իր ներքին օրենսդրությունը, տնտեսությունն ու քաղաքական համակարգը համապատասխանեցնել այդ ստանդարտներին։

Բալկանյան երկրները, Թուրքիան, Ուկրաինան, Մոլդովան և Վրաստանը տարիներ շարունակ սպասում են հերթում հենց այն պատճառով, որ դեռ չեն ավարտել այս 35 ուղղություններով բանակցություններն ու բարեփոխումները։

Իսկ մեզ մոտ արվում է ճիշտ հակառակը՝ սահմանադրական մակարդակով արգելափակվում է եվրահեռանկարը։

Ստացվում է զավեշտալի ու երկակի պատկեր. մի կողմից Փաշինյանը հրապարակավ հայտարարում է ԵՄ հայտ ներկայացնելու մասին, մյուս կողմից՝ այս նոր նախագծի մեջ ներառում է ձևակերպումներ, որոնք ոչ մի կապ չունեն եվրոստանդարտների հետ և փակում են մեր ճանապարհը։

Սրանով նա պարզապես մոլորեցնում է մեր հասարակությանը՝ կերակրելով կեղծ եվրահեռանկարով, թեև եվրոպացիներն էլ շատ լավ գիտեն, որ այս պայմաններում Հայաստանը տեսանելի ապագայում անդամակցության որևէ շանս չունի։

Սահմանադրության այս նախագիծը ոչ միայն ալիևյան և հակահայկական է, այլև՝ բացահայտ հակաեվրոպական։

Անկախ նրանից՝ արդարադատության ոլորտի պատասխանատուները վախեցել են սա ասել Փաշինյանին, թե ամեն ինչ արվում է գիտակցված, փաստը մնում է փաստ.
Ռեժիմը Սահմանադրության նախագծում ներառել է ձևակերպումներ, որոնք իսպառ բացառում են Հայաստանի ԵՄ անդամակցության գործընթացը»,- նշել է նա։

Ամենից շատ դիտված

11:03 Քաղաքի կառավարման ղեկին հայտնվածները որոշել են` ովքեր ունեն 2010 թ.-ից ցածր մեքենա չեն կարողանա մուտք գործել մայրաքաղաք. Գևորգ Ստեփանյան
18:45 Փաշինյանը չպետք է հրաժարական տա ու տուն գնա. նա պետք է դատապարտվի ցմահ ազատազրկման․ Հարութ Սասունյան
14:55 Գերմանիայում հայ ընտանիքի 5 անդամի են տանը մահացած հայտնաբերել
12:30 Տիրադավին պարգևատրեցին, կաթողիկոսի անունը շրջանցեցին. ավագանու անդամը՝ Փաշինյան-Սիոն գործարքի մասին
16:00 Հանրային ճնշումը կհանգեցնի իշխանափոխության
18:00 Եթե սուտ լուր է, խի՞ դատի չեն տալիս․ 3 օրում 220-240 խոզ է վաճառվել, գնացեք գյուղ, նայեք՝ որտեղ են թաղել անկածներին
15:28 Այսօր հայ ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն է․ Ավոն կդառնար 69 տարեկան
13:30 4.9 միլիոն դրամ՝ վարչապետի խորհրդականի ՀԿ-ին
07:41 Ճոպանուղի՝ խցանումների դեմ․ «Ժողովուրդ»
10:00 Ինքնիշխանություն՝ ըստ ՔՊ-ի. ՀԿԵ տնօրենների խորհրդում ՀՀ-ն այլևս ներկայացուցիչ չունի

Ձեզ գուցե հետաքրքրի