Ներքին 1 ժամ առաջ - 23:45 25-11-2026

ՊԵԿ նախագահը բլոգերների և ինֆլուենսերների հետ քննարկել է հարկ վճարելու մշակույթի զարգացման հարցերը

«Քո հարկը քոնն է» նախաձեռնության շրջանակում ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը, ՊԵԿ նախագահի տեղակալ Վրեժ Մխիթարյանը և Կոմիտեի ներկայացուցիչները հանդիպել են սոցիալական մեդիայի մի շարք ակտիվ ներկայացուցիչների՝ ինֆլուենսերների և բլոգերների հետ։ Անմիջական մթնոլորտում քննարկվել է հարկ վճարելու մշակույթի զարգացման ու տարածման, հարկային պարտավորությունների բարեխիղճ կատարման և այս ուղղությամբ հանրային իրազեկվածության բարձրացման կարևորությունը։

«Պետական եկամուտների կոմիտեում նախաձեռնել ենք արժեքային կարևոր վերափոխում՝ վերահսկողության և տուգանքների վրա հիմնված ավանդական մոտեցումից անցում կատարելով կամավոր հարկային կարգապահության խթանմանը։ Մեր նպատակն է լինել հարկ վճարողի կողքին, հասկանալ յուրաքանչյուր ոլորտի առանձնահատկությունները, լսել առկա խնդիրները և աջակցել հարկային պարտավորությունների բարեխիղճ կատարմանը»,- նշել է ՊԵԿ նախագահը։

Էդուարդ Հակոբյանն ընդգծել է, որ այս ոլորտի բազմաթիվ ներկայացուցիչներ իրենց գործունեությամբ աչքի են ընկնում ոչ միայն հանրային մեծ ազդեցությամբ, այլև հարկային բարձր կարգապահությամբ՝ անձնական օրինակով նպաստելով հարկ վճարելու կարևորության գիտակցմանը։ Ուրախալի է, որ ոլորտում տարեցտարի ընդլայնվում է բարեխիղճ հարկ վճարողների շրջանակը, որոնց մի մասն էր հրավիրված այսօրվա հանդիպմանը։ Սա Էդուարդ Հակոբյանի առաջին հանդիպումն էր թվային բովանդակություն ստեղծողների հետ։ Նման հանդիպումները շարունակական են լինելու՝ ընդգրկելով ոլորտի ներկայացուցիչների առավել լայն շրջանակ։

ՊԵԿ նախագահը կարևորել է ոլորտի ներկայացուցիչների հետ կառուցողական երկխոսությունը։ Հանդիպումն անցել է ակտիվ քննարկումների և հարցուպատասխանի ձևաչափով․ մասնակիցները բարձրաձայնել են իրենց հետաքրքրող հարցերը և ՊԵԿ մասնագետներից ստացել անհրաժեշտ պարզաբանումներ։

«Համոզված եմ, որ հարկ վճարելու մշակույթը ձևավորվում է ոչ միայն օրենքներով և կարգավորումներով, այլև հանրային վստահությամբ ու յուրաքանչյուրիս մասնակցությամբ, երբ հարկ վճարելը ոչ թե պարզապես պարտավորություն է, այլև գիտակցված պատասխանատվություն երկրի և հասարակության հանդեպ»,- ընդգծել է Էդուարդ Հակոբյանը: ՊԵԿ նախագահը շնորհակալություն է հայտնել հանդիպման մասնակիցներին արդյունավետ զրույցի և համագործակցության պատրաստակամության համար։

Ամենից շատ դիտված

11:03 Քաղաքի կառավարման ղեկին հայտնվածները որոշել են` ովքեր ունեն 2010 թ.-ից ցածր մեքենա չեն կարողանա մուտք գործել մայրաքաղաք. Գևորգ Ստեփանյան
18:45 Փաշինյանը չպետք է հրաժարական տա ու տուն գնա. նա պետք է դատապարտվի ցմահ ազատազրկման․ Հարութ Սասունյան
14:55 Գերմանիայում հայ ընտանիքի 5 անդամի են տանը մահացած հայտնաբերել
12:30 Տիրադավին պարգևատրեցին, կաթողիկոսի անունը շրջանցեցին. ավագանու անդամը՝ Փաշինյան-Սիոն գործարքի մասին
16:00 Հանրային ճնշումը կհանգեցնի իշխանափոխության
18:00 Եթե սուտ լուր է, խի՞ դատի չեն տալիս․ 3 օրում 220-240 խոզ է վաճառվել, գնացեք գյուղ, նայեք՝ որտեղ են թաղել անկածներին
15:28 Այսօր հայ ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն է․ Ավոն կդառնար 69 տարեկան
13:30 4.9 միլիոն դրամ՝ վարչապետի խորհրդականի ՀԿ-ին
07:41 Ճոպանուղի՝ խցանումների դեմ․ «Ժողովուրդ»
10:00 Ինքնիշխանություն՝ ըստ ՔՊ-ի. ՀԿԵ տնօրենների խորհրդում ՀՀ-ն այլևս ներկայացուցիչ չունի