Ներքին 1 ժամ առաջ - 15:35 10-10-2026

8 կին բնապահպաններ միավորվել են՝ Հայաստանի էկոլոգիական ցավերը COP17-ի օրակարգ բերելու համար

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Երևանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության COP17 գագաթնաժողովին ընդառաջ, հայաստանյան քաղհասարակության դաշտում ձևավորվել է նոր, ինքնատիպ հանրային շարժում։ Ութ կին բնապահպաններ, ովքեր ոլորտում ունեն երկար տարիների փորձառություն, հիմնադրել են «Իմ սիրտը լեռներում է» քաղաքացիական նախաձեռնությունը։ Նրանց նպատակն է ձևական խոստումների դաշտից անցնել իրական գործողությունների և հայրենի բնության պահպանությունը դարձնել ազգային առաջնահերթություն։

Նախաձեռնության հիմնադիրներից Մարիամ Չախոյանը և Սիլվա Ադամյանը մանրամասներ են ներկայացրել շարժման փիլիսոփայության և առաջիկա անելիքների մասին։

Նախաձեռնության անվանումն ունի խորը հուզական և պատմական արմատներ։ Այն փոխառված է ամերիկահայ մեծանուն հեղինակ Վիլիամ Սարոյանի համանուն պիեսից, որն իր հերթին այն վերցրել էր շոտլանդացի բանաստեղծ Ռոբերտ Բըրնսի ստեղծագործությունից։

«Այս անվանումը ծնվել է հայրենիքից տեղահանված ժողովրդի ցավից, և Սարոյանն այն օգտագործել է՝ ներկայացնելով նաև հայի ճակատագիրը»,- նշում են հիմնադիրները։ Նրանց ձևակերպմամբ՝ քանի որ Հայաստանը լեռնաշխարհ է, լեռների շեշտադրմամբ կանայք ցանկանում են ցույց տալ իրենց բացարձակ հոգատարությունը հայրենի հողի ու բնության հանդեպ։

Նախաձեռնության առաջնային նպատակը 2026 թվականի հոկտեմբերին Երևանում կայանալիք COP17 բնապահպանական գագաթնաժողովին ակտիվ մասնակցությունն է։ Թեև COP-ը միջազգային հարթակ է, որտեղ ավանդաբար քննարկվում են համաշխարհային մակրո-խնդիրներ՝ կլիմայի փոփոխություն, օվկիանոսների աղտոտում և սառցադաշտերի հալոցք, հայ կին բնապահպանները վստահ են՝ հյուրընկալող երկիրը պետք է բարձրաձայնի սեփական էկոլոգիական ճգնաժամերի մասին։

Շարժման մասնակիցներն ընդգծում են, որ աշխարհում բնապահպանական պայքարի առաջամարտիկները հաճախ հենց կանայք են, ովքեր հանդես են գալիս որպես «բնապահպան մայրեր»՝ մտահոգ իրենց երեխաների ապագա առողջ միջավայրով։

Միևնույն ժամանակ, նախաձեռնությունը շեշտում է, որ իրենց առաքելությունը չի ավարտվելու COP17-ի փակման արարողությամբ։ Նրանք ստանձնում են երկարաժամկետ վերահսկողի դերակատարում։

Մանրամասները՝ տեսանյութում։


Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․
22:55 Թրամփն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
17:00 Եթե հիմա համապատասխան հակահարված չստանան՝ սա կրկնվելու է և ավելի մեծ թափով. Կարապետյանը՝ Շաքիի դեպքի մասին
21:44 Տաթև Ասատրյանը բնակարան է նվիրել փոքրիկ Նժդեհին՝ իրականացնելով նրա սեփական տան երազանքը