Սրա մասին մենք զգուշացնում էինք նախընտրական փուլում, առաջին քայլերն են անում ադրբեջանցիները: Այս մասին դատարանի բակում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը՝ անդրադառնալով ադրբեջանցու՝ Շաքիում հայտնվելու և բնակչուհու վրա կրակելու դեպքին:
«Եթե հիմա համապատասխան հակահարված չստանան՝ սա կրկնվելու է և ավելի մեծ թափով»,-նշել է նա:
Սամվել Կարապետյանը հայտնել է, որ իր աջակցությունն է հայտնում ադրբեջանցու կողմից վիրավորում ստացած կնոջը:
«Ուզում եմ իմ աջակցությունը հայտնել մեր հերոս հայ կնոջը, որ հույսը չդրեց Փաշինյանի Կառավարության վրա և անձամբ պաշտպանեց իր երեխաներին, իր ընտանիքը: Մենք անպայման մեր ձևով էլ աջակցություն կցուցաբերենք այդ կնոջ ընտանիքին»,-հավելել է նա: